Արագածի լճերը
Լեռնագնաց Աղասի Մարտիրոսյանը «3000+» նախագծի շրջանակներում իրականացրել է վերելքներ Արագածի բոլոր երեքհազարանոց գագաթները և լուսանկարել է Արագածի լճերը, որոնք ներկայացնում ենք ստորև։
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի
Ամբերդալիճ
Ամբերդալիճը գտնվում է ծովի մակարդակից 3110 մետր բարձրության վրա։ Մակերեսը՝ 17 հա, խորությունը՝ 1,7 մետր։
Աստղկան լիճ
Աստղկան լիճը գտնվում է Արագածի հյուսիսային լանջին, Դաշտակիջուր գետի աջ ափին, Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 3116 մ, մակերեսը՝ 1,04 հա։
Արքայական լիճ
Արքայական լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի Արքայից լեռան հարավարևմտյան լանջին, Նահապետավան գյուղից 12,5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3079 մ, մակերեսը՝ 1 հա։
Կուրաղբյուր լիճ և Եղնալիճ
Կուրաղբյուրն ու Եղնալիճը գտնվում են Արագածի հյուսիսարևելյան լանջին՝ իրարից 230 մետր հեռավորության վրա։ Կուրաղբյուրը գտնվում է ծովի մակարդակից 2995 մետր բարձրության վրա, իսկ Եղնալիճը՝ 3016 մետր։
Լեսինգի լիճ
Լեսինգի լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հյուսիսարևելյան լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը` 1,6 հա, առավելագույն խորությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։
Հորթախեղդ լիճ
Հորթախեղդ լիճը գտնվում է Արագածի արևելյան լանջին, Գեղաձոր գյուղից 13 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3317 մ, մակերեսը՝ 1,2 հա։
Մթնալիճ
Մթնալիճը գտնվում է Արագածի հյուսիսային լանջին, Մեծ Մանթաշ գյուղից 15,2 կմ հարավ-արևելք։ բարձրությունը ծովի մակարդակից՝ 3446 մ, մակերեսը՝ 0,7 հա։
Ումրոյ լիճ
Ումրոյ լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի արևելյան լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:
Ռապի լիճ
Գտնվում է Արագածի հյուսիսային մասում՝ Մեծ Մանթաշ գյուղից 15 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 3001 մ, մակերեսը՝ 1,2 հա։
Սայլալիճ
Գտնվում է Արագածի արևմտյան մասում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 3148 մ, մակերեսը՝ 0,4 հա։
Քարի լիճ
Քարի լիճը գտնվում է ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 ք․կմ:
Քառասունք լճեր
Քառասունք լճերը գտնվում են Արագածի հյուսիսային մասում, Գեղաձոր գյուղից 5,5 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 2862 մ է, մակերեսը՝ 0,1 հա։
Այստեղ ներկայացրել էինք միայն Արագածի լճերը, որոնք գտնվում են 3000 մետրից բարձր։ Մեր բնաշխարհի մյուս լճերին կարող եք ծանոթանալ Հայաստանի լճերը հոդվածում։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: