Քարի լիճ
Քարի լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան վրա, ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա:
Մակերեսը` 0,3 ք․կմ է, խորությունը՝ 9 մ: Այն Արագածի տասնյակ բարձրալեռնային լճերից մեկն է: Լիճն առաջացել է սառցե գոյացություններից։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։
Լճի հարավային ափին է գտնվում Խորհրդային Միության տարիներին հիմնած ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոնի բազայի վրա գործող Արագած տիեզերական ճառագայթների հետազոտական կայանը, որը 1942 թվականին հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։
Կայանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, որի հետևանքով բարձրացել է լճի մակարդակը և ամբարված ջուրը բավարարում է կայանի կարիքները ողջ տարվա ընթացքում։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: