Ակնա լիճ
Ակնա լիճ կամ Ակնալիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակերևույթից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 ք․կմ է , խորությունը` 15 մ:
Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Լճի ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։
2008 թվականից լիճը ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։
Լիճը շրջապատված է Գեղամա լեռնագագաթներով (Ակնասար, Նարինե, Շուշան, Շամփրասար, Քարհանք, Աղուսար և այլն), որոնք արտացոլվում են լճի ջրերում՝ այն դարձնելով էլ ավելի գեղեցիկ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: