info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Քյոռoղլի լեռ և Ծուռ լիճ

Քյոռօղլի լեռ

Քյոռօղլի լեռ

Քյոռօղլի լեռը գտնվում է Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում՝ Աբուլ և Սամսար լեռների միջև։ Լեռն ունի հրաբխային ծագում։ Բարձրությունը 2921 մետր է։

Քյոռօղլի լեռան արևելյան լանջին է գտնվում Լևանի լիճը, որին տեղացի հայերը Ծուռ լիճ են անվանում։

Քյոռօղլի վիպասքը ձևավորվել է 18-րդ դարում։ Այն տարածված էր Մերձավոր արևելքի և Միջին Ասիայի ժողովուրդների մոտ և իր դրսևորումներն ունեցավ նաև հայ ժողովրդի բանահյուսության մեջ։ Հերոսը՝ Կույրի որդին ժողովրդական վրիժառու է, ով հանուն ազատության և արդարության պատրաստ էր զոհել իր կյանքը։ Հենց այդ ժամանակաշրջանին պետք է վերագրել Քյոռօղլի լեռնանունների ծագումը։

Արշավներ Հայաստանում