Վերելք Կիլիմանջարո 2025
Armenian Geographic-ը 2025 թվականի փետրվարի 1-9-ը իրականացնելու է վերելք դեպի Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո (5895 մ):
Վերելքի համար ընտրել ենք ամենակարճ և ամենահարմարավետ երթուղին՝ Մարանգուն, 6 օր տևողությամբ, որի ընթացքում, ի տարբերություն այլ երթուղիների, գիշերակացերն իրականացվելու են հատուկ լեռնային խրճիթներում։
Մարանգու երթուղին անվանում են նաև «Կոկա Կոլա»։ Սա ամենահին և ամենալավ կահավորված երթուղին է համարվում, որտեղ արգելվում են վրանային ճամբարները, բայց փոխարենը երթուղին կահավորված է հարմարավետ լեռնային խրճիթներով և բոլոր հարմարություններով, ինչն էլ իր հերթին շատ հարմար է վատ եղանակային պայմաններում հավելյալ պաշտպանության համար։
Մարանգու երթուղին համեմատաբար հանգիստ վերելք է ապահովում, սակայն պետք չէ թերագնահատել վերելքի լրջությունը։
Ճամփորդության տևողությունը՝ 9 օր
Բարդության աստիճանը՝ միջին
Վերելքի մանրամասներն ըստ օրերի՝
Օր 1: Ժամանում Տանզանիա
Մոտ 14-ժամյա թռիչքից հետո ժամանում Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։
Օր 2։ Մարանգու անցակետ (1830մ) – Մանդարա ճամբար (2720մ)
- Վերելքի տևողությունը՝ 4-5 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 8 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 890 մ
- Բնական միջավայր՝ խոնավ անտառներ
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք Մարանգու անցակետ։ Ճանապարհը կտևի մոտ 1,5 ժամ։ Գրանցումն անցնելուց հետո պատրաստվում ենք վերելքին, իսկ մինչ այդ բեռնակիրները փաթեթավորում և դասավորում են իրերը՝ ճամբար բարձրացնելու համար։
Մոտ 4-5 ժամ խոնավ ու խիտ անտառներով քայլելուց հետո կհասնենք մեր առաջին ճամբարը։
Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։
Օր 3։ Մանդարա ճամբար (2720մ) – Հորոմբո ճամբար (3720մ)
- Վերելքի տևողությունը՝ 6-7 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 13 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
- Բնական միջավայր՝ ճահճային գոտի
Նախաճաշից հետո լքում ենք անտառային գոտին և բարձրանում դեպի ճահճային գոտի։
Ընթացքում կվայելենք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Մոտ 6-7 ժամ վերելքից հետո կհասնենք երկրորդ ճամբար, որտեղից էլ կվայելենք հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։
Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։
Օր 4։ Կլիմայավարժեցում (Zebra Rocks, 4010մ)
- Վերելքի տևողությունը՝ 3 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 10 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 310 մ
- Բնական միջավայր՝ կիսաանապատ
Առավոտյան նախաճաշից հետո կսկսենք մեր կլիմայավարժեցումը դեպի Zebra rocks կոչվող կետ, որից հետո կվերադառնանք Հորոմբո ճամբար։
2023-ի վերելքի ընթացքում հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը, ու թե ինչքան էր զգացվում դրա կարիքը գագաթ բարձրանալիս։ Այդ պատճառով հետագա ծրագրերում որոշել ենք հատուկ մեկ օր առանձնացնել հենց կլիմայավարժեցման համար, այդպիսով դարձնելով մեր վերելքն ավելի անվտանգ և մեծացնելով գագաթ հասնելու հավանականությունը։
Օր 5։ Հորոմբո ճամբար (3720մ) – Կիբո ճամբար (4720մ)
- Վերելքի տևողությունը՝ 6-7 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 10 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
- Բնական միջավայր՝ կիսաանապատ
Նախաճաշից հետո կբարձրանանք դեպի երրորդ ճամբար, որը տեղակայված է «Թամբ» կոչվող տեղանքում, որը գտնվում է Մավենզի և Կիբո գագաթների արանքում։ Այստեղից պարզ երևում է դեպի գագաթ տանող երթուղին։
Վաղ ընթրիք և գիշերակաց խրճիթներում։
Օր 6։ Կիբո ճամբար (4720մ) – Կիլիմանջարո (Ուհուրու) գագաթ (5895մ)
- Վերելքի տևողությունը՝ 7-8 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 6 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
- Բնական միջավայր՝ սառցադաշտեր, ձնածածկ գագաթ
Արթնանալու ենք կեսգիշերին և թեթև սնվելուց հետո սկսենք մեր վերելքը։ Քայլելու ենք քարքարոտ երթուղով մինչև Գիլմանի կետ (5681մ)։ Եվս մեկ-երկու ժամ վերելքից հետո կհասնենք Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո։
Ուհուրու գագաթ (5895մ) – Հորոմբո ճամբար (3720մ)
- Տևողությունը՝ 4-5 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 16 կմ
- Բնական միջավայր՝ ճահճային գոտի
Գագաթին հանգստանալուց և լուսանկարվելուց հետո սկսում ենք իջնել։ Մոտ 3 ժամ վայրէջքից հետո հասնում ենք Կիբո ճամբար, որտեղ հանգստանում ենք, թեթև սնվում և շարունակում իջնել դեպի Հորոմբո ճամբար։
Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։
Օր 7։ Հորոմբո ճամբար (3720մ) – Մարանգու անցակետ (1830մ) – Արուշա
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք իջնել դեպի Մարագու անցակետ, ճանապարհին կանգառ կունենանք Մանդարա ճամբարում՝ լանչի համար։ Անցակետում կստանանք մեր վերելքի սերտիֆիկատները և կուղևորվենք դեպի մեր հյուրանոց։
Սետիֆիկատների հանձնումը բավականին ուրախ է անցնում։ Ահա, մի փոքրիկ հատված մեր 2023-ի վերելքի սերտիֆիկատների հանձնման արարողությունից՝ պատկերացում կազմելու համար։
Օր 8։ Սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Տարանգիրե ազգային պարկ և կիրականացնենք սաֆարի տուր պարկի տարածքում։ Այն հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Տուրի ընթացքում հնարավոր է տեսնել զեբրերի, ռնգեղջյուրների, առյուծների, փղերի, գոմեշների և այլն։
Մասաի ցեղ (Maasai)
Օրվա ընթացքում բացառիկ հնարավորություն կունենանք այցելել Աֆրիկյան Մասաի ցեղի ներկայացուցիչներին։ Կծանոթանանք նրանց կենցաղին ու սովորույթներին, և պարզապես հետաքրքիր ու յուրօրինակ փորձառություն կունենանք։
Օր 9։ Հրաժեշտ
Տեղափոխում դեպի Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և վերադարձ Երևան։
Ճամփորդության արժեքը՝ 2280$ (համարժեք դրամ)
Արժեքն իր մեջ ներառում է՝
- օդանավակայանից տեղափոխում դեպի հյուրանոց և հակառակը
- մեքենաներով տեղափոխում դեպի լեռնային անցակետ և հակառակը
- գիշերակացը հյուրանոցում (2 գիշեր)
- երեքանգամյա սնունդ ողջ վերելքի ընթացքում
- պահպանվող տարածքների մուտքավճարները
- ուղեկցորդների ծառայության վճարը
- փրկարարի ծառայության վճարը
- գիշերակացը խրճիթներում
- ճամբարային հարմարություններից օգտվելու վճար
- թթվածնային բալոններ
- լեռնային խոհարարի աշխատավարձ
- բեռնակիրների աշխատավարձ
- սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում
- պիկնիկ սաֆարի տուրի ժամանակ
- մասայի ցեղերի այցելություն
- տեղական հարկեր
Արժեքը չի ներառում`
- ինքնաթիռի տոմսերը (գումարը տատանվում է 1100-ից 1300 դոլարի սահմաններում)
- վիզայի արժեքը (50$՝ օդանավակայանում)
- անձնական գույքը
- քնապարկերը
- ընթրիքները
- բեռնակիրների, խոհարարի և ուղեկցորդի թեյավճարները (մոտավորապես 250$-300$ ամեն մասնակցից)
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։