Մանկական վրանային ճամբար / 5 օր
ArmGeo մանկապատանեկան ակումբը կազմակերպում է վրանային ճամբար Սևանի ափին.
Խումբ 1՝ օգոստոսի 17-21
Խումբ 2՝ օգոստոսի 24-28
Ճամբարի նպատակն է երեխաներին ծանոթացնել արշավային մշակույթին, սարերին, ձորերին, բնության հետ համահունչ ապրելուն և ազատության զգացողությանը:
Ծրագիրը մշակվել է ArmGeo թիմի կողմից և ղեկավարվելու է մարզիչ-մանկավարժ Կարեն Սարգսյանի և ArmGeo-ի հիմնադիր Տիգրան Վարագի կողմից, իսկ այդ գործում նրանց օգնելու են ջոկատի ղեկավարները։
Ճամբարն անց է կացվելու Սևանա լճի ափին՝ Արտանիշի ծոցում գտնվող «Հայկական Ճամբար» հանգստյան գոտում, որն ունի ճամբարային հանգիստ կազմակերպելու կոմունիկացիոն և անվտանգության բոլոր հարմարությունները:
Հարկ է նշել, որ հաշվի են առնված անվտանգության բոլոր ռիսկերն ու հնարավոր տարբերակները, և նախաձեռնված են միջոցառումներ դրանց կանխման համար․
- երեխաներին մշտապես ուղեկցելու են մասնագետ ղեկավարները
- ճամբարում գտնվելու ընթացքում իրականացվելու է հերթապահություն
- քայլարշավները ղեկավարվելու են պրոֆեսիոնալ լեռնային ուղեկցորդների կողմից
Սնունդը երեքանգամյա է, պատրաստված սիրով, մաքուր և համեղ մթերքներից:
Ճամբարի ընթացքում անց են կացվելու լողի դասեր և ափային խաղեր, որոնց ներկա են գտնվելու ափի փրկարարները, ճամբարի և ջոկատների ղեկավարները:
Ելնելով համաճարարային իրավիճակից, ճամբարն այնպես է կազմակերպված, որ երեխաները չշփվեն կողմնակի անձանց հետ, մեզ համար ափին կառանձնացվի հատուկ տարածք:
Ճամբարի ծրագիր՝
Օր 1-ին
- Մեկնարկ Երևանից՝ 8:00
- Կանգառ Սևանի ափին, հանգիստ և ծանոթություն հայկական որոր թռչնատեսակին
- Ճամբարի տեղակայում․ սովորում ենք վրանի և վրանային ճամբարի բացում և տեղակայում
- Ճաշ, հանգիստ, ծանոթություն միմյանց հետ
- Ֆիթնես մարզում Սևանի ափին և լողի դաս
- Ընթրիք
- Փայտի հավաքում, խարույկ, խաղեր, պար
Օր 2-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Վերելք Արտանիշ լեռ
- Ճաշ, հանգիստ
- Լողի դաս և խաղեր լճի ափին
- Ընթրիք
- Փայտի հավաքում, խարույկ, պար, խաղեր
Օր 3-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Ֆիթնես մարզում Սևանա լճի ափին և բնաճանաչողական քայլարշավ Արտանիշի ծոցում
- Ճաշ, հանգիստ
- Ճանաչողական ազգագրական պարերի դաս
- Լողի դաս, խաղեր լճի ափին
- Ընթրիք
- Փայտի հավաքում, խարույկ, պար, խաղեր
Օր 4-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Վերելք Կարմրակտուց լեռ
- Ճանաչողական այց գյուղական համայնք
- Ճաշ, հանգիստ
- Լող, խաղեր լճի ափին
- Ընթրիք
- Խարույկ
Օր 5-րդ
- Վերկաց, նախաճաշ
- Ֆիթնես լճի ափին, սապբորդինգ
- Ճաշ, հանգիստ, զրույց՝ երեխաները կկսիվեն տպավորություններով
- Լող, խաղ լճի ափին
- Ճամբարի հավաքում, տարածքի մաքրում
- Ընթրիք և վերադարձ
Մասնակցության արժեքը 58 000 դրամ է։
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- 2 ուղեկցորդի ծառայություն արշավների ընթացքում
- Մարզիչ մանկավարժի և ջոկատավարների ծառայություն
- Վրանների վարձակալություն
- Երեքանգամյա սնունդ
- Սապբորդինգ
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Քնապարկը և ներքնակը (ոչ թե յոգայի այլ արշավային)
Անհրաժեշտ պարագաների ցանկ՝
Երեխաներն իրենց հետ պետք է ունենան`
անձնական հիգիենայի պարագաներ (խոզանակ, ատամի մածուկ, ականջի չոփիկներ, թաց անձեռոցիկ, շամպուն, ալկոգել)
Կոշիկներ (2 զույգ բոթաս, ցանկալի է հաստ տակացուով ՝ նախատեսված քայլքի համար):
ուսապարկ արշավների համար
տաբատ (երկար և կարճ)
կարճաթև շապիկ (5 հատ)
երկարաթև շապիկ
գիշերանոց
քնապարկ
ներքնակ (կարիմատ)
բարձ (ցանկալի է փչովի, տուրիստական)
արևային ակնոց
գլխարկ (տաք բրդե և արևապաշտպան լայնեզր)
տաք հագուստ (ֆլիսե բաճկոն կամ սվիտր)
լապտեր (հավելյալ մարտկոցներով)
արևապաշտպան քսուք
ներքնաշոր (5 հատ)
գուլպա (5 զույգ, հաստ և բարակ)
լողազգեստ
սրբիչ (մեծ և փոքր)
հողաթափեր
վերմակ
անձրևապաշտպան բաճկոն
հեռախոսի լիցքավորման լար
power bank (պարտադիր չէ)
լողի ակնոց (պարտադիր չէ)
մոծակների դեմ սփրեյ (պարտադիր չէ)
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային:
Արշավին կարող են մասնակցել միայն 8-14 տարեկան երեխաները։
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։
Գրանցվելուց հետո խնդրում ենք կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին։
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Քարտային հաշիվ 2052 0222 1888 7001
ArCa: 4578 9100 0000 7199
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։