info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավ Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Արշավ Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Արշավ Խոսրովի արգելոցի ջրվեժներ

Կիրակի՝ 13․10․2024

Իրականացնելու ենք արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժները, որոնք կրում են հայ հեթանոսական աստվածներ Աստղիկի և Վահագնի անունները։

Արշավը սկսելու ենք Գառնի գյուղից: Սկզբում կտեսնենք Ազատի կիրճում գտնվող Քարերի սիմֆոնիան, այնուհետև, անցնելով 11-րդ դարի կամրջով, կմտնենք Խոսրովի արգելոց և կքայլենք դեպի ջրվեժները։

Խոսրովի արգելոց կարող են մուտք գործել սահմանափակ քանակությամբ անձինք՝ խնդրում ենք Ձեր մասնակցությունը հնարավորինս շուտ հաստատել։

Խոսրովի արգելոց

Երթուղու երկարությունը՝ 20 կմ

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 7 500 դրամ

Արժեքի մեջ ներառված չէ արգելոցի մուտքավճարը՝
ՀՀ քաղաքացիների համար 2 000 դրամ
Օտարերկրացիների համար 4 000 դրամ

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին
հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։

Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ