info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Խնձորեսկ

Խնձորեսկի ճոճվող կամուրջը

Խնձորեսկ

Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են վաղնջական ժամանակներից մինչև 1950-ականները, երբ կառուցվել է Նոր խնձորեսկը։

Խնձորեսկ

Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը: 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբում գրեթե կրկնապատկվելով հասել է 8300-ի:

Բացի նյութական մշակույթից, Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը, ինչպես նաև գյուղը հիշատակվում է Աբրահամ Կրետացու աշխատության մեջ:

Խնձորեսկ

Խնձորեսկ

Այսօր գյուղը կարելի է տուրիստական կենտրոն համարել: Վերջինս հարուստ է բազում տեսարժան վայրերով, որոնք կգոհացնեն, նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանը նորովի: Այս ցանկը գլխավորում է հայտնի ճոճվող կամուրջը, որը միմյանց է կապում հին Խնձորեսկի երկու ափերը: Կամուրջի բացումը եղել է 2012 թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն (ընդհանուր քաշը` 14 տոննա):

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝