2019 թ.-ի հուլիսի 13-17-ը (5 օր, 4 գիշեր)
Առաջարկում ենք յուրօրինակ ճանապարհորդություն Վրաստանի պատմական Խեվի շրջանում:
Ճանարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատներում:
Եթե հետաքրքրեց ուրեմն ծանոթացեք մանրամասներին:
Օր 1: Երևան – Թբիլիսի – Ստեփանծմինդա
Վաղ առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Ստեփանծմինդա գյուղաքաղաք (նախկին Կազբեգի): Ստեփանծմինդան գտնվում է Թերեք գետի աջ ափին՝ Կազբեկ լեռան փեշերին: Գյուղի դիրքն ինքնին գեղատեսիլ է: Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1750 մ:
Օր 2: Գերգեթի վանք և Կազբեկի դիտակետ
Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Կազբեկի լանջին գտնվող Գերգեթի վանք և կշարունակենք ճանապարհը դեպի այն կետը (2940 մ), որտեղից Կազբեկ լեռը հայտնվում է ափի մեջ: Այստեղից կտեսնենք Կազբեկն իր ողջ վեհությամբ:
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Օր 3: Գվելեթի Ջրվեժ
Երկար ճանապարհից ու հագեցած արշավից հետո երրորդ օրը կլինի թեթև արշավ և զբոսանք Ստեփանծմինդայում: Նախաճաշից հետո կուղևորվենք Թերեկի ձախ ափին գտնվող Դարյալի կիրճ և կիրականացնենք արշավ դեպի Գվելեթի ջրվեժ:
Օր 4: Չաուխիի լեռնանցք
Վաղ առավոտյան ուղևորվում ենք փոքրիկ գյուղ, որտեղ հնարավոր է հասնել միայն ամենագնաց մեքենաներով: Սկսում ենք արշավ Վրաստանի ամենագեղատեսիլ լեռներից մեկի՝ Չաուխիի լանջերով: Այս երթուղին հնարավորինս մոտենում է Չաուխի լեռանը: Սա այն վայրն է, որտեղից երևում է Չաուխի լեռն իր ողջ վեհությամբ: Լեռնանցքը գտնվում է 3300 մետր բարձրության վրա և այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Կովկասյան լեռներն ու Չաուխիի հովիտը:
Երթուղու երկարությունը՝ 17 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ
Օր 5: Վերադարձ
Վերադառնում ենք Երևան: Ճանապարհին կունենանք կանգառ Թբիլիսիում: Կզբոսնենք քաղաքով:
Արժեք
290$ /համարժեք դրամ/
Գիշերակաց
Բոլոր գիշերակացները լինելու են հյուրատներում
Տրանսպորտ
Mitsubishi Delica մակնիշի ամենագնաց մեքենա
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Գիշերակաց հյուրատանը
Արժեքի մեջ ներառված չէ
Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Հյուրատանը կարող ենք օգտվել խոհանոցից և պատրաստել մեր ուզածը (բնակավայրերում կան և՛ խանութներ, և՛ արագ սննդի կետեր մատչելի գներով, այնպես որ սննդի հարցը հեշտ լուծելի է)
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին