Կենացսար
Կենաց լեռներ
Երկարությունը՝ 50 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Կենացսար լեռ (2139 մ)
Լեռնաշղթան ձգվում է ՀՀ Տավուշի մարզում և Ադրբեջանում: Միափորի լեռների հս. ճյուղավորությունն է: Սկսվում է Միափորի լեռների Միափոր գագաթից և հս. ուղղությամբ ձգվում մինչև Կենացսարը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հս.-արլ.՝ հասնում Վարագաջուր գետի հովիտը: ՀՀ-ում երկարությունը 42 կմ է: Հանդիսանում է ջրբաժան Վարագաջուր և Տավուշ գետերի միջև: Լեռների արմ. և հվ. արլ. լանջերն անտառապատ են:
Կենացսար լեռ
Գտնվում է Տավուշի մարզում, Վարագաջուր գետի աջ կողմում, Գանձաքար գյուղից 8,5 կմ հվ.-արլ.: Լեռան լանջերը ծածկված են մարգագետնային բուսականությամբ և նոսր անտառներով, ցածրադիր մասերում՝ բոխու և հաճարենու անտառներով: