Կազբեկ լեռը գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթայում, Վրաստանի տարածքում։ Բարձրությունը 5047 մ է։
Անվանումը
Վրացիները լեռանն անվանում են Մկինվարցվերի (կամ ուղղակի Մկինվարի), որը նշանակում է «սառցային լեռ», իսկ օսեթերեն՝ Ուրսխոխ՝ «սպիտակ լեռ»։ Մինչև ռուսների գալը լեռան ստորոտում գտնվող գյուղին տիրում էր տեղացի իշխան Կազբեկը, որի անունով էլ աուլը կոչվեց Կազբեկ, իսկ աուլի անունով էլ դիմացի լեռը՝ Կազբեկ։
Կազբեկի առաջին վերելքը
Առաջին վերելքն իրականացրել են անգլիացիները 1868 թվ-ին: Առաջին մարդն ով իրականացրել է վերելք Կազբեկի գագաթ և կատարել հետազոտություններ եղել է ռուս գեոդեզիստ Պաստուխովը (1889 թ.):
Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ
Կազբեկը հանգած հրաբուխ է՝ կազմված անդեզիտային, տրախիտ-լիպարիտային լավաներից, որոնք նստած են ստորին յուրայի թերթաքարերի վրա։ Ենթադրվում է, որ Կազբեկը գործել է անթրոպոգենում։ Գագաթը ծածկված է հավերժական ձյունով և ֆիռնով։ Լանջերով իջնում են հովտային սառցադաշտեր։ Սառցապատման ընդհանուր տարածությունը 30 քկմ է։ Գերգեթի սառցադաշտի վրա կա բարձրալեռնային օդերևութաբանական կայան, որն այժմ գործում է, որպես հյուրանոց-կացարան։
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի
Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի