Կատար լեռ
Խուստուփ-Կատարի լեռներ
Բարձրությունը՝ 3012 մ
Կոորդինատները՝ 39.263806, 46.280572
Կատար լեռնազանգվածը գտնվում է Սյունիքի մարզում, Վերին Գիրաթաղ գյուղից 2,3 կմ հյուսիս-արևելք։ Լեռան հարավ-արևելյան լանջից է սկիզբ առնում Ողջի գետի ձախ վտակը՝ Շղարշիկը։
Լեռան գագաթնամերձ հատվածը ժայռոտ է։ Լանջերը մասնատված են կիրճերով ու ձորակներով, ծածկված են ալպյան մարգագետիններով։
Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Զանգեզուրի լեռները, Խուստուփ լեռը, Գիրաթաղի ձորը:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Աղասի Մարտիրոսյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: