Միակ հայը, ով եղել է բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերում
Կարո Հովասափյան՝ լեռնագնաց, բևեռախույզ: Նա միակ հայն է, ով եղել է աշխարհի բոլոր մայրցամաքների ամենաբարձր կետերում: Ծնվել է Իրանում: 1969 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Հայաստանում 10 տարի ապրելուց հետո՝ կրկին տեղափոխվել արտասահման:
Նա բարձրացել է Պամիրի, Հիմալայների, Կովկասի, Ալպերի, Կորդիլիերների, Անդերի, Էլսվորտի, Կիլիմանջարոյի գագաթները: Առաջին հայն է, ով հասել է հարավային բևեռ: Աշխարհում երկու հայերից մեկն է, ում հաջողվել է լինել մոլորակի 2 բևեռներում: 2006-ին բարձրացել է Մասիս, որի գագաթին ծածանել է Հայաստանի դրոշը: Հայոց եռագույնը ծածանել է բոլոր 7 բարձր կետերում: 3-րդ հայն է, ով բարձրացել է Էվերեստ Լև Սարկիսովից և Իգոր Խալաթյանից հետո:
Գիրք Սքոթի մասին
Նա պատմում է, որ լեռնագնացության հանդեպ սերն առաջացել է դեռևս վաղ տարիքից, երբ հորեղբայրը նրան նվիրեց Սքոթի մասին գիրքը, որը նրան շատ է ոգևորում: Այնուհետև սկսում է կարդալ լեռնագնացության մաասին բազմաթիվ գրքեր:
Էվերեստ բարձրանալու երազանքը ծնվել է դեռևս 15 տարեկանում: Դեռ փոքր ժամանակվանից բարձրանում էր Հայաստանի լեռները: Առաջին համեմատաբար բարձր վերելքը եղել է Արագածը: Այնուհետև երկար ճանապարհ է անցել, ծանոթացել է բազմաթիվ լեռնագնացների հետ: Նա պատմում է, որ Կանադա գնալու ճանապարհին օդանավակայանի մեջ ծանոթացել է Լոլի Դեքսթերի հետ՝ ում միայն ամսագրերից գիտեր, և խնդրում է իրեն ընդգրկել արշավախմբի մեջ: Արշավախմբի մեջ ընգրկվելուց հետո մոտ 4 տարի մարզվում էր և մի օր առաջարկ է ստանում գնալ հարավային բևեռ: Արդեն 2000 թվականի հունվարի 10-ին հարավային բևեռում էր: Արշավախումբը 9 հոգուց էր բաղկացած և տեսնելով նրա հնարավրությունները՝ նրան հրավիրում են բարձրանալ Ակոնգակուա գագաթը, որը համարվում է Ասիա աշխարհամասից դուրս ամենաբարձր կետը, և հարավային բևեռից ճիշտ մեկ տարի հետո՝ նա Ակոնգակուայի գագաթին կրկին ամրացնում է Հայաստանի դրոշը: Այնուհետև նա հրավեր է ստանում 2003 թվականին մեկնել հյուսիսային բևեռ, հյուսիսային Ամերիկա, Եվրոպա և 2005 թվականի վեջապես բարձրանում է Էվերեստ: