info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կարկտասար / Արեգունու լեռներ

Պուտաքար, կարկտասար, Արեգունու լեռներ

Պուտաքար, կարկտասար, Արեգունու լեռներ

Արեգունու լեռներ

Երկարությունը՝ 65 կմ

Առավելագույն բարձրությունը՝  2750 մ

Ամենաբարձր գագաթը՝ Կարկտասար լեռ

Արեգունու լեռները հանդիսանում են Փամբակի լեռների հվ-արլ. շարունակությունը` Սևանի լեռնանցքից հվ-արլ. մինչև Քաշաթաղ գագաթը, եզերում է Սևանա լիճը հս-արլ. կողմից: Չնայած  իր բավականին մեծ բացարձակ բարձրությանը, հարավահայաց դիրքադրության շնորհիվ Սևանի ավազանում ամենից շուտն է ազատվում ձյան ծածկույթից: Արեգունու լեռներում են գտնվում նաև Պուտաքար, Եղջերվասար, Եղնասար, Կարկտասար լեռները։ 

Պուտաքար

Արեգունու լեռների բարձր գագաթներից է: Բարձրությունը 2743 մ: Գտնվում է Մարտունի գյուղից մոտ 6 կմ հարավ: Պուտաքարի լանջերը ծածկված են քարակույտերով և մերձալպյան բուսականությամբ: Լեռան արևելյան լանջից են սկիզբ առնում Գետկի ձախ՝ Խորաձոր և Ջրտական վտակները, իսկ հարավային լանջից՝ Դրախտիկ գետի ձախ օժանդակ Գոմագետը։

Կարկտասար

Կարկտասարը գտնվում է Պուտաքարից մոտ 800 մ հեռավորության վրա: Քարտեզներում Կարկտասարի բարձրությունը 2740 մ է: Հետևաբար Արեգունու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը համարվում է Պուտաքարը, բայց մեր չափումների արդյունքում Կարկտասարը մոտ 8 մետրով ավելի բարձր էր քան Պուտաքարը: Չափումն արել ենք մի քանի GPS սարքերով, նույն եղանակային պայմաններում, 30 րոպե ընդմիջումով: GPS սարքերի անճշտության հավանականությունը շատ փոքր է այդ իսկ պատճառով կարելի է փաստել, որ Արեգունու լեռների ամենաբարձր կետը Կարկտասար լեռն է:

Տիգրան Շահբազյան

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում