Լեռներ Վայոց Ձորի մարզի հյուսիս արևմտյան մասում: Սկսվում է Վարդենիսի լեռների Մկնասար գագաթից և ձգվում է հարավ արևելք, մինչև Արփա և Եղեգիս գետերի միախառնման տեղամաս: Ամենաբարձր գագաթը Քարկատար լեռն է (2961 մ), երկարությունը` 25 կմ: Լեռնաշղթան հյուսիս արևմուտքից դեպի հարավ արևելք աստիճանաբար ցածրանում է: Քարկատարի լեռների բարձր գագաթներից են նաև Ցոլասարը (2772 մ), Փարթամ լեռը (2681 մ)։
Լեռնաշղթայի հարավահայաց լանջերից սկիզբ են առնում Արփա գետի վտակներ՝ Շրեշտը, Աղավնաձորը, Տափառուն: Հարավահայաց լանջերից՝ Եղեգիսի մի շարք վտակներ: