Կամար լեռ
Կամար լեռը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2738 մ: Գտնվում է Արագածոտնի մարզում՝ Սիփան գյուղից հյուսիս-արևմուտք:
Սիփան գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին: Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին: Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա: Հնում կոչվել է Թամբ, Փամբ, Փամբակ, Փամբ քրդի անունով:
Գյուղի էթնիկ կազմը տարբեր ժամանակներում տարբեր է եղել: Այժմ գյուղում ապրում են քրդեր (եզդիներ), որոնք տեղափոխվել են այստեղ Արևմտյան Հայաստանից:
Կամար լեռան գագաթին կա քրիստոնեական սրբատեղի և տեղադրված է խաչ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սասուն Դանիելյանի