info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ջիլո (Ջողա) լեռ

Ջիլո (Ջողա) լեռ

Ջիլո (Ջողա) լեռ

Կորդվաց լեռներ

Կորդվաց լեռները գտնվում են Հայկական Տավրոսի լեռնահամակարգում` Վանա լճից հարավ: Ամենաբարձր գագաթը Ջիլո (Ջողա) լեռն է (4135 մ), որը Հայկական լեռնաշխարհի երրորդ գագաթն է ըստ բարձրության։ Հիշատակում են հին հունական աղբյուրները և Մովսես Խորենացին: Կորդվաց լեռները կազմում են ջրբաժան գիծ Արևելյան Տիգրիս և Մեծ Զաբ գետերի միջև: Երկարությունը` 200-300 կմ։ Այս հզոր լեռնազանգվածը բաղկացած է երեք շղթաներից` բուն Կորդվաց, Ագարակի և Աղբակի: Մասնատված է Արևելյան Տիգրիսի վտակների խորը ձորերով: Հարավ-արևելքում ունի չոր, իսկ հարավ-արևմուտքում` խոնավ կլիմա: Լանջերն անտառապատ են: Այստեղ է գտնվում ասորա-բաբելական և ապա հայկական ու այլ աղբյուրներում հիշատակված դիցաբանական Արարադ լեռը (2089 մ), որը կոչվել է նաև Կորդվաց լեռ:

Կորդվաց լեռներ

Առասպելական Նոյի տապանը, իբր սկզբում, կանգ է առել Արարադ լեռան վրա՝ Թման գավառում։ Գրականության մեջ սխալ կերպով նույնացվել է Մեծ Մասիսի կամ Առնոսի հետ։ 

Կորդվաց լեռներ

Արարադ կամ Ջուդի լեռանը նվիրված հինավուրց զրույցներից մեկը պատմում է, որ ժամանակին այդ տեղերում ապրելիս է եղել մի քաջ հովիվ: Օրերից մի օր այլևս չհանդուրժելով այդտեղ իր իշխանությունը տարածած ավազակախմբի կեղեքումներին` հովիվը կռվի է ելնում ելուզակների դեմ և բոլորին հաղթում: Թագավորն իմանալով խիզախ հովվի մասին` նրան գանձ ու հարստություն է առաջարկում, նույնիսկ իր աղջկան է փորձում կնության տալ: Հովիվը մերժում է այդ ամենը և թագավորից միայն խնդրում է եզան կաշվի չափ տարածք տրամադրել իրեն` ազատ ու անկախ ապրելու համար: Թագավորը համաձայնում է` այլևս չկասկածելով, որ իր առջև խելապակասի մեկն է կանգնած: Հովիվը վերցնելով եզան կաշին` կտրտում է, վերածում է բարակ քուղի կծիկի, և ապա կաշեքուղը փաթաթում Արարադ լեռան շուրջը: Թագավորը, երբ այդ մասին իմանում է, ապշում է հովվի հնարամտության վրա: Իսկ հովիվը լեռան վրա բերդ է կառուցում և ազատ ու անկախ ապրում մինչև մահ: 

Կորդվաց լեռներ

Ջիլո լեռ

Կորդվաց լեռներ

Բարձրությունը` 4135 մ

Կոորդինատները` 37.498639, 43.959750

Ջիլո լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում, հանդիսանում է Կորդվաց լեռների բարձր գագաթը: Կազմված է մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից: Լավ է արտայատված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը` չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի: Գագաթին կան հնագույն սառցապատման հետքեր: 

Ջիլո (Ջողա) լեռ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ