info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ջերմուկի հանքային աղբյուրներ

Ջերմուկի հանքային աղբյուր

Ջերմուկի հանքային աղբյուր

Ջերմուկի հանքային աղբյուրներ բնական հուշարձանը գտնվում են քաղաքից 5 կմ հեռավորության վրա՝ լեռներում։ Ունեն բուժիչ հատկություն, որի մասին հիշատակվել է դարեր առաջ: Գեյզերում նվազագույն ջերմաստիճանը 32 աստիճան է, ինչը հնարավորություն է տալիս հանգիստ լողալ և միաժամանակ վայելել մաքուր, լեռնային օդը։ Գեյզերն ինքնին բնական ջակուզի է` տաք հանքային ջրով, որը դուրս է ժայթքում 2-ից 7 րոպեն մեկ հաճախականությամբ: Խորհուրդ է տրվում ջրում մնալ ոչ ավել, քան 5 րոպե, ապա ընդմիջում կատարել:

Ջերմուկի հանքային աղբյուր

Գտնվում է ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա և գրանցված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։

Հանքային ջրի հայտնաբերման մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվել: Վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լի էին ամենատարբեր որսատեսակներով: Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին:

Վիրավոր եղնիկը փախչում է և հասնում Ջերմուկի հանքային աղբյուրներին։ Եղնիկը նետվում է ջուրը, և այն, ինչ տեսնում է որսորդը, ուղղակի հրաշք էր. Եղնիկը ջրից դուրս է գալիս ամբողջովին ապաքինված և բոլորովին առողջ։ Որսորդն ապշում է այս հասարակ ջրի կատարած հրաշքից։ Այդ օրվանից Ջերմուկ ջրի համբավը տարածվում է ամբողջ աշխարհով, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին և Ջերմուկ քաղաքի խորհրդանիշը։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ