Ջերմուկի հանքային աղբյուրներ
Գտնվում է ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա և գրանցված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։
Հանքային ջրի հայտնաբերման մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվել: Վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լի էին ամենատարբեր որսատեսակներով: Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին:
Վիրավոր եղնիկը փախչում է և հասնում Ջերմուկի հանքային աղբյուրներին։ Եղնիկը նետվում է ջուրը, և այն, ինչ տեսնում է որսորդը, ուղղակի հրաշք էր. Եղնիկը ջրից դուրս է գալիս ամբողջովին ապաքինված և բոլորովին առողջ։ Որսորդն ապշում է այս հասարակ ջրի կատարած հրաշքից։ Այդ օրվանից Ջերմուկ ջրի համբավը տարածվում է ամբողջ աշխարհով, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին և Ջերմուկ քաղաքի խորհրդանիշը։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: