info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արարատը թույլ չի տալիս իրենից հեռանալ

Արարատվածներ / Կարինե Բաբայան

Արարատվածներ / Կարինե Բաբայան

Արարատ բարձրանալու երազանքս ձևավորվել է դպրոցական տարիներին, բայց հեռու և անհաս էր թվում։ Երբ սկսեցի արշավել, ավելի ամրապնդվեց ցանկությունս, և այս տարվա սկզբին որոշեցի, որ Արարատ բարձրանալու ժամանակն է։ 

Վերելքն ավելի վախեցնող ու բարդ էր թվում։ Բայց մենք էինք ու մեր լեռները))։ Արարատի ու մարդկանց էներգիաներն այնքան դրական մթնոլորտ էին ստեղծել, որ խաղաղ և միասնական բարձրացանք։ Ամբողջ ընթացքը վայելել եմ։

Արարատից հեռանալը շատ բարդ էր

Մինչ վերելքը ոչ հստակ պատկերացումներ ունեի Արարատի մասին, այն ինձ մոտ ասոցացվում էր այս բառերի ու արտահայտությունների հետ`վեհ, պատմական սար, հայության խորհրդանիշ, նաև միստիկ լեռ, Նոյան տապան, մասունքներ։ Վերելքից հետո էլ դեռ հստակ չեն պատկերացումներս… երևի տատիկի եմ հիմա նմանեցնում, որին լավ չէիր ճանաչում, բայց նա քեզ միշտ հետևում էր և սիրում։ Ու երբ հայտնվեցինք այն կողմում, մեզ մեծ ջերմությամբ և սիրով շրջապատեց… հեռանալը շատ բարդ էր։

Պետք է լսել երազանքի ձայնը, ու գնալ նրա հետևից

Ինձ համար կարևոր էր հաղթահարել վախը և գրանցվել վերելքին։ Ընթացքում առաջացած դժվարություններն օգնում էր շրջանցել այս միտքը՝ եթե կա ցանկություն, երազանք, պետք է գնալ այդ ուղղությամբ։ Խնդիրները կհաղթահարվեն քայլ առ քայլ։

Արարատվածներ / Կարինե Բաբայան

Ճանապարհին հիշում էի Արմեն Մովսիսյանի երգից այս հատվածը՝ «Սարեն հովիկ կուգա, Լաո, ծաղիկ ես, մըր էրգրեն ձենիկ կուգա, Լաո, տաղիկ ես»։

Արարատի գագաթին ինձ կբնութագրեմ երջանիկ բառով

Դեռ չեմ հասցրել վերլուծել, թե ինչ փոխեց Արարատն իմ կյանքում, բայց այն ավելի ուժեղ դարձրեց ինձ, և սովորեցի ավելի շատ ինքս ինձ վստահել։ Արարատը կարող եմ նկարագրել այս բառերով՝ սեր, արցունքներ ու ներդաշնակություն։

Ես միշտ Արարատի մոտ եմ

Երբ փոքր քայլերով բարձրանում էինք վերև, լուսինը մեր գլխավերևում էր, շատ մեծ ջերմություն զգացի՝ մարդկանց, Արարատի, լուսնի ջերմությունը։ Բոլորն այդ պահին ունեին մի նպատակ` գագաթն էր, և զգացի՝ ինչքան կապված ենք մենք իրար, և Արարատին։ Մարդկանց, որոնք շատ-շատ էին դժվարանում, գագաթ էր բարձրացնում հենց այդ կապն Արարատի հետ։

Նորից կցանկանամ գագաթ բարձրանալ, որովհետև այնտեղից բացվող տեսարանն այդպես էլ չտեսանք։

Իմ երազանքի ճանապարհը լուսավոր էր, և ես հիմա էլ Արարատի մոտ եմ։ 

Կարինե Բաբայան

Առաջիկա արշավներ