Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Վարագը անդրադառնում է Հայաստանում լեռնային զբոսաշրջության խնդիրներին, նշում, որ հայկական լեռնաշղթաների ու լեռների գագաթներից բոլորովին այլ Հայաստան է բացվում: Խոսվում է նաև Հայաստանում լեռնային տուրիզմի զարգացման հեռանկարների և ուղիների մասին: Տիգրանը հարցազրույցի ընթացքում նաև պատմում է, թե ինչպես արշավախմբին միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: