info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Լեռների միջազգային օր։ Տարվա ամփոփում

լեռների միջազգային օր

2003 թվականից ի վեր դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր։ Օր, որ հատկապես կարևոր է բոլոր լեռնագնացների, լեռնասերների և լեռնային տուրիզմով զբաղվողների համար։ Լեռների միջազգային օրն է՛լ առավել հիշարժան և նշանակելի դարձնելու նպատակով այս տարի՝ 2018թ․-ի դեկտեմբերի 11-ին կազմակերպվեց հանդիպում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2018 թվականի մի շարք ձեռքբերումները և գալիք՝ 2019 թվականի համագործակցություններն ու նպատակները։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծեց սպորտային տուրիզմի և լեռնագնացության կարևորությունն ու ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Բարձր գնահատելով մեր կատարած աշխատանքը՝ նախարար Ղազարյանը նաև սերտիֆիկատներ հանձնեց լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտի մի քանի գործիչների։ ArmGeo-ն ևս անմասն չմնաց․ Հայկական աշխարհագրական նախագծի հիմնադիր-ղեկավար Տիգրան Շահբազյանին տրվեց շնորհակալագիր՝  լեռնային տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեության, զարգացման և «Մերն է» նախագծի իրագործման համար։