Իջևանի լեռները գտնվում են Տավուշի մարզում: Հանդիսանում են Գուգարաց լեռների հվ-արլ ճյուղավորությունը: Լեռնաշղթան սկսվում է Գուգարաց լեռների Բազեաքար գագաթից և հս-արլ ուղղությամբ ձգվում մինչև Աղստև և Սառնաջուր գետերի միախառնման վայրը: Երկարությունը՝ 32 կմ: Ջրբաժան է Սառնաջուր և Դեղինաղբյուր գետերի միջև: Լեռների հս-արլ. և հվ-արլ. լանջերն անտառապատ են: Ամենաբարձր կետը՝ Սառցապատ լեռն է (2532 մ) (Կայենի լեռներ):
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Սասուն Դանիելյանի