(Մենեջեր)
Հրաչուհի Այվազյանը հանդիսանում է Armenian Geographic ընկերության մենեջերը: Ծնվել է 1992 թվականին Երևան քաղաքում: Ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժինը: Փորձելով գտնել ավելի հոգեհարազատ մասնագիտություն, հետևելով մանկության երազանքին՝ լինել ավելի մոտ բնությանը՝ հանդիպեց ArmGeo թիմին և 2015 թվականին միացավ նրանց:
- 2016 թվականից հանդիսանում է «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» անդամ
- «Մերն է» նախագծի շրջանակներում իրականացրել է վերելքներ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները
- Մասնակցել է ավելի քան 300 արշավների և լեռնային վերելքների
- Հայաստանի սահմաններից դուրս իրականացված նշանավոր վերելքներն են՝ Մասիս լեռ (5165 մ), Քաջքար (3932 մ), Սիփան (4058 մ), ձմեռային վերելք Կապուտկող լեռ (3074մ), Սաբալան (4811 մ) և Դեմավենդ (5610 մ):
- «Ծովու բոլոր» նախագծի շրջանակներում իրականացրել է վերելքներ դեպի Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող լեռները