info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արագած / Ջրի պատմության հետքերով

гора Арагац

Восхождение на Арагац

Արագած՝ ՀՀ ամենաբարձր լեռը

Արագածը լեռնազանգված է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ: Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, իսկ Հարավայինը` 3887,8 մ:

Արագածի անվանումը, ըստ ավանդության, ծագել է Արա աստծո անունից ու Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի անվան ծագումը կապում են նաև Հայկի որդի Արամանյակի հետ:

Արագածի լանջերին պահպանվել են հին մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ակունքներին կանգնեցված և ջրի պաշտամունքը խորհրդանշող «վիշապ» կոչվող ձկնակերպ կոթողներ, միջնադարյան ճարտարապետության ուշագրավ կառույցներ (Ամբերդ, Բյուրական և այլն):

Արագածը հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է

Բնությունն այստեղ արտասովոր գեղեցիկ է: Լեռնազանգվածը հարուստ է խոտհարքներով և ալպյան փարթամ մարգագետիններով, որտեղ տարածված են անուշահոտ ծաղիկներ (մանուշակ, վայրի շուշան, կակաչ, զանգակածաղիկ և այլն): Պատմիչները վկայում են, որ հնում Արագածը ծածկված է եղել փարթամ անտառներով, որտեղ ապրել են վայրի կենդանիներ: Մաքուր ու զովաշունչ օդը, առվակները, մարգագետիններն ու բազմերանգ ծաղիկներն ամռան ամիսներին իրենց գիրկն են կանչում զբոսաշրջիկներին ու հովեկներին, ալպինիզմի սիրահարներին: Իրենց ստեղծագործություններում Արագածը գովերգել են հայ պատմիչները, նկարիչները, բանաստեղծները, երաժիշտները (Ղ. Ալիշան, Կոմիտաս, Հ. Թումանյան, Ե. Չարենց, Մ. Սարյան, Ավ. Իսահակյան և այլն):

Շարունակությունը կարդալու համար անցեք հետևյալ հղումով՝ Արագած լեռ