Իրականացնելու ենք տարվա առաջին աշնանային գիշերակացով արշավը։ Այս անգամ ուղևորվում ենք դեպի Իրական Տավուշ՝ Շամշադին։
Հասանելի ամսաթվերն են՝
Սեպտեմբերի 28-29
Օր 1։ Կենացսար – Կապտավանք – Ղուզանի քար
Առաջին կանգառը լինելու է Ծովագյուղի «ֆուդ կորտի» մոտ։ Այնուհետև Սևանի հյուսիսային ափով ուղևորվում ենք Թթուջուր գյուղ և անցնելով Արեգունու լեռների լանջերով կուղևորվենք դեպի իրական Տավուշ։
Ճամփորդությունն իրականացնելու ենք 4×4 մեքենաներով։ Դեպի իրական Տավուշ ուղևորվելու ենք «սարի ճամփով»։ Ճանապարհին կիրականացնենք վերելք Կենացսար լեռ, որը հանդիսանում է Կենաց լեռների ամենաբարձր կետը, սակայն քանի որ վերելքը սկսելու ենք «սարի ճամփից» քայլելու ենք ընդամենը 3 կմ, հաղթահարելով ընդամենը 300 մետր հարաբերական բարձրություն։ Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Վարագի լեռներն ու Վարագաջրի կիրճը։
Այնուհետև կուղևորվենք Չինչին գյուղ և կիրականացնենք փոքր քայլարշավ դեպի ուրույն ճարտարապետությամբ աչքի ընկնող և բնության հետ ներդաշնակության մեջ գտնվող Կապտավանք։
Ժամանակի առկայության դեպքում կլինենք նաև Ղուզանի քար կոչվող վայրում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Տավուշի լեռներն ու Հախումի կիրճը։
Գիշերակացը գյուղական տանը՝ քնապարկերով։
Օր 2։ Ցլիկ Ամրամի ամրոց – Շխմուրադի վանք
Օրվա սկզբում կուղևորվենք Բերդ քաղաք։ Կբարձրանանք Ցլիկ Ամրամի ամրոց, որտեղից կտեսնենք Բերդի համայնապատկերը։ Այնուհետև կուղևարվենք Վերին Ծաղկավան և կիրականացնենք արշավ դեպի Շխմուրադի վանք (12-13-րդ դար)։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Սնունդը կարող եք բերել ձեզ հետ, կամ միանալ ընդհանուր առևտրին։
Մասնակցության արժեքը՝ 27000
Հանդիպման ժամը՝ 7։00
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Հողաթափեր
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում ներքոնշյալ հաշվեհամարին՝ փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև սեպտեմբերի 25-ը, առավոտյան 12:00:
Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ