info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավ Վրաստանում / Սվանեթ

Սվանեթ

Սվանեթ

Սվանեթի արշավը մեր ամենագեղեցիկ և հագեցած արշավային ուղղություններից է: Այն սկսել ենք կազմակերպել 2013-ից:

Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատանը:

Եթե հետաքրքրեց, ուրեմն ծանոթացեք մանրամասներին:

Սվանեթ / Վրաստան

Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):

Ուղևորության տևողությունը` 6 օր, 5 գիշեր

Օր 1: Աշտարակների քաղաք

Վաղ առավոտյան Երևանից մեկնում ենք Վերին Սվանեթի կենտրոն` Մեստիա: Մեստիա կհասնենք երեկոյան: Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Մեստիայով, կծանոթանանք այդ ինքնատիպ աշտարակներով քաղաքին և կհամտեսենք սվանական ուտեստները: Աշտարակ-ամրոցները երեկոյան շատ գեղեցիկ լուսավորված են լինում:

Մեստիա

Օր 2: Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից

Առավոտյան այցելում ենք աշխարհահռչակ լեռնագնաց Միխաիլ Խերգիանիի տուն-թանգարան, որտեղ կծանոթանանք խորհրդային լեռնագնացության մի հատվածին` Խերգիանիի կենսագրությանը, կտեսնենք ինչ պայմաններում են ապրել սվանները և ինչ նպատակով են կառուցել այդ բնակելի ամրոց-աշտարակները:

Ի դեպ, Խերգիանիի տուն-թանգարանում մենք արդեն ստեղծել ենք մի անկյուն, որտեղ ներկայացված են սովետական ժամանակաշրջանի հայկական լեռնագնացության մի քանի նմուշ:

Մեր առաջին պաշտոնական այցը

Այնուհետև կիրականացնենք արշավ դեպի Մեստիայի հանրահայտ «Խաչ»-ը, որը գտնվում է բարձր տեղանքում և այնտեղից բացվում են անկրկնելի տեսարաններ դեպի Կովկասյան լեռների տարբեր ճյուղավորումները, իսկ ներքևում երևում են Սվանեթի գյուղերը:

Երթուղու երկարությունը՝ 11 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 900 մ

Սվանեթը թռչնի թռիչքի բարձրությունից

Օր 3: Ճալաադի սառցադաշտ

Առավոտյան կիրականացնենք արշավ դեպի Ճալաադի սառցադաշտ։ Օրվա երկրորդ կեսին ճոպանուղով կբարձրանանք սարն ի վեր, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուշբա լեռը։

Երթուղու երկարությունը՝ 7 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 400 մ

Ճալաադիի սառցադաշտ

Օր 4: Ուշգուլի – Շխարայի սառցադաշտ

Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Բնակավայրը գտնվում է 2200 մետր բարձրության վրա։ Դժվարամատչելի ճանապարհների շնորհիվ Ուշգուլին կտրված լինելով արտաքին աշխարհից պահպանել է իր բնական միջավայրը։ Գյուղի աշտարակներն ուսումնասիրելուց հետո կիրականացնենք արշավ դեպի Վրաստանի ամենաբարձր լեռան՝ Շխարայի սառցադաշտ: Սառցադաշտից է սկիզբ առնում Սվանեթի ամենաջրառատ գետը՝ Ինգուրին։

Երթուղու երկարությունը՝ 6 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 200 մ

Ուշգուլի

Օր 5: Շդուգրա ջրվեժ

Առավոտյան մեկնում ենք Բեչո: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսում ենք մեր արշավը դեպի Շդուգրա ջրվեժ, որը գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Այն գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ:

Շդուգրա ջրվեժը

Երթուղու երկարությունը՝  10 կմ

Հարաբերական բարձրությունը՝ 600 մ

Օր 6: Վերադարձ

Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան:

 

Ուշադրություն

Սվանեթի 2024 թվականի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Սվանեթի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար ստորև դիտեք մեր նախորդ արշավների լուսանկարները

Առաջիկա արշավներ