Որոտանի Ուրվականները
Դեկտեմբերի 14-15
Հրավիրում ենք մասնակցել Որոտանի կիրճի լքված գյուղերով արշավին։
Գեղատեսիլ Որոտանի կիրճի ստորին հատվածում և լանջերին ծվարել են անցյալ դարի կեսերին լքված գյուղեր: Մի գյուղից մյուսը ձգվում են գեղեցիկ արշավային արահետներ: Այս ձորը լի է բնական և պատմա-մշակութային հուշարձաններով:
Օր 1: Հին Խոտ – Հին Շինուհայր – Հին Հալիձոր
Երևանից ուղևորվում ենք Խոտ գյուղ։ Խոտից սկսում ենք քայլարշավը դեպի Որոտանի կիրճի լքված գյուղերը։ Սկզբում կիջնենք Հին Խոտ գյուղ և կիրճի լանջով կքայլենք դեպի Հին Շինուհայր և կավարտենք արշավը Հալիձորում։
Որոտանի կիրճի լքված գյուղերը Սյունիքի հնագույն բնակավայրերից են եղել: Գյուղերը գտնվում են ժայռերի վրա, ավելի ճիշտ՝ ժայռերի մեջ: Այստեղ մարդիկ նախ բնակության համար հարմարեցրել են տուֆային հրաբխային ապարներում ձևավորված քարանձավները: Ավելի ուշ քարանձավային բնակատեղիներն ընդարձակել են քարե շարվածքների հաշվին, այս պատճառով այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ ասես տները ժայռերից են աճում:
Գիշերակացը հյուրատանը։
Օր 2։ Տաթևի Մեծ Անապատ – Խնձորեսկ
Առավոտյան ուղևորվում ենք Սատանի կամուրջ, որտեղից կիրականացնենք արշավ դեպի Տաթևի Մեծ անապատ։ Այս ճարտարապետական համալիրը ժամանակին նշանավոր կրոնական կենտրոն էր: Գտնվում է Որոտան գետի աջափնյա ձորում, Որոտանի և նրա Տաթև վտակի միախառնման վայրում:
Այնուհետև կուղևորվենք քարանձավային Խնձորեսկ։ Կտեսնենք Խնձորեսկի քարանձավային բնակավայրերը և կանցնենք հայտնի ճոճվող կամրջով, որով միմյանց է կապում Հին Խնձորեսկի երկու ձորափները՝ Ղանդունց նովն ու Ներքին թաղը։
Երեկոյան կվերադառնանք Երևան։
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը` 33 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Գիշերակաց հյուրատանը
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև դեկտեմբերի 11-ին առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։