Տիբեթ և Նեպալ։ Արշավ Կայլասի շուրջ
Հիմալայներում՝ Նեպալից և Հնդկաստանից դեպի հյուսիս ընկած հատվածում է գտնվում հնագույն Տիբեթը։ Տիբեթը շատ հաճախ աշխարհի կտուրն են անվանում և ոչ ապարդյուն․ տեղանքի միջին բարձրությունը 5000 մետրի է հասնում։
Սեպտեմբերի 8-ից 22-ը հրավիրում ենք միանալ մեր ճամփորդությանը և միասին անցնել այս ինքնամաքրման և ինքնաճանաչման ուղին։
Այս խորհրդավոր և կախարդական տեղանքն աշխարհին հայտնի է իր խոր փիլիսոփայությամբ, հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությամբ։ Տիբեթի լեռներում տասնամյակներ շարունակ սերունդները ձգտում են խորացնել իրենց հոգևոր գիտելիքները և կապ հաստատել բնության հետ։ Տիբեթը ոչ միայն վայր է, այլև գաղափար՝ ազատության, հանգստության և մտավոր վերելքի խորհրդանիշ։
Մեր ծրագրի հիմնանպատակը Կայլաս լեռան շուրջ արշավն է, որը յուրահատուկ հոգևոր ճանապարհորդություն է։ Հազարավոր ուխտավորներ ամեն տարի անցնում են ավելի քան 50 կիլոմետր երկարությամբ այս ուղին, որը ինքնամաքրման և վերածննդի խորհրդանիշ է։ Մինչ օրս ոչ ոք ոտք չի դրել Կայլասի գագաթին, քանի որ համարվելով սուրբ լեռ և Շիվա աստծո հանգրվանը՝ այն փակ է լեռնագնացության համար։
Օր 1։ Ժամանում Կատմանդու
Երևանից կուղևորվենք Կատմանդու, որտեղ մեր ներկայացուցիչը կդիմավորի մեզ և կուղեկցի հյուրանոց։
Նեպալում ունենալու ենք 4 հագեցած օր, իսկ այդ ընթացքում մեր ներկայացուցիչը կզբաղվի Տիբեթի թույլտվունների հարցով, որը սովորաբար 4-5 աշխատանքային օր է պահանջում։
Օր 2։ Ծանոթություն մշակույթին
Այս օրը կանցկացնենք Կատմանդույում։ Կզբոսնենք քաղաքում, կայցելենք հայտնի Դուրբար հրապարակ: Այնուհետև կուղևորվենք Կապիկների տաճար և օրը կավարտենք աշխարհի ամենակարևոր Բուդդիստական տաճարներից մեկում՝ Պաշուպատինաթում։
Գիշերակացը Կատմանդույում։
Օր 3։ Արշավ Չիսապանիից դեպի Նագարկոտ
Առավոտյան՝ նախաճաշից հետո, Կատմանդուից ճանապարհ կընկնենք դեպի Չիսապանի կոչվող փոքրիկ գյուղ, որտեղից կսկսենք մեր արշավը դեպի Նագարկոտ։ Երթուղու ընթացքում կվայելենք Հիմալայների հզոր տեսարանները։
Արշավի տևողությունը մոտ 4-5 ժամ։
Օր 4։ Արշավ Նագարկոտից դեպի Չանգունարայան
Այսօր մեզ համեմատաբար ավելի հեշտ արշավ է սպասվում Նագարկոտից դեպի Չանգունարայան։ Սակայն տեսարանները չեն հիասթափեցնի, կրկին շրջապատված ենք լինելու Հիմալայներով։
Արշավից հետո կվերադառնանք Կատմանդու և կպատրաստվենք Տիբեթյան արկածներին։
Օր 5։ Կատմանդու – Կերունգ (2800մ)
Առավոտյան Կատմանդուից կուղևորվենք դեպի Նեպալի և Տիբեթի սահման, որտեղ մեզ կդիմավորեն մեր Տիբեթյան ուղեկցորդն ու վարորդը։ Բոլոր անհրաժեշտ թղթաբանական հարցերը վերջացնելուց հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Կերունգ, որտեղ էլ կգիշերենք։
Օր 6։ Ազատ օր Կերունգում – Կլիմայավարժեցում
Քանի որ մեր ճամփորդության ընթացքում միանգամից մեծ բարձրություն ենք հավաքելու և գտնվելու ենք 5000 մետրից վեր, այդ պատճառով այս օրը կանցկացնենք Կերունգում՝ 2800 մետր բարձրության վրա և հնարավորություն կտանք մեր օրգանիզմին պատրաստվել ավելի մեծ բարձրությունների։
Օր 7։ Կերունգ – Սագա (4350մ)
Այսօր ողջ օրն անց ենք կացնելու ճանապարհին։ Մեքենայով բարձրանալու ենք Գանթուլայի լեռնանցք (5220մ), որն ավելի բարձր է, քան Արարատի գագաթը, այնուհետև իջնելու ենք Սագա գյուղաքաղաք՝ 4350մ, որը դեպի Կայլաս տանող ճանապարհի վերջին ամենամեծ բնակավայրն է, որտեղ կան հյուրանոցներ, սուպերմարկետներ և ռեստորաններ։
Գիշերակացը Սագայում։
Օր 8։ Սագա – Մանասարովար (4500մ)
Առավոտյան կշարունակենք մեր ճանապարհը դեպի Մանասարովար լիճ, որտեղից առաջին անգամ մեզ կերևա Կայլաս լեռը։
Մանասարովարը սուրբ լիճ է համարվում: Այն աշխարհի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկն է, տեղակայված է 4583 մետր բարձրության վրա։
Տեղաբնիկ բուդդիստները հավատում են, որ լճում լողալուց մարդ ազատվում է իր մեղքերից, իսկ լճի ջուրը խմելիս ազատվում բոլոր հիվանդություններից։
Հարկ է նշել, որ Մանասարովարը Տիբեթի 3 սուրբ լճերից մեկն է։
Օր 9։ Մանասարովար – Դարչեն (4600մ)
Առավոտյան Մանասարովարի սուրբ ջրում լեղալուց և հատուկ ծիսակարգի մասնակցելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Դարչեն, որը Կայլասի բազային ճամբար է համարվում։
Օր 10։ Դարչեն – Դիրապուկ (5100մ)
Այսպիսով սկսում ենք մեր արշավը Կայլասի շուրջ։ Այս եռօրյա հոգևոր ճամփորդությունը խոստանում է հույզերով լի լինել: Ամեն տարի հարյուրավոր հավատացյալներ գույնզգույն տարազներով, աղոթքներ կարդալով անցնում են այս երթուղին։ Որոշ մարդիկ դա անում են սողեսող։ Այո՛, ճանապահին հանդիպում են ուխտագնացներ, ովքեր այս ճանապարհն անցնում են սողեսող, և դա երեք օրվա փոխարեն անում են մոտ մեկ շաբաթվա ընթացքում։
Այսօր մեր առաջ շատ գեղեցիկ տեսարան է բացվելու դեպի Կայլասի հարավային պատը։
Արշավի երկարությունը՝ 17 կմ
Գիշերակացը՝ Դիրապուկ (5100մ)
Օր 11։ Դիրապուկ – Զուտուլփուկ (4900մ)
Այս օրը կարելի է մեր ճամփորդության ամենաբարդ օրը համարել, քանի որ անցնելու ենք ամենաբարձր կետով՝ Դոլմա Լա լեռնանցքով, որի գտնվում է 5630 մետր բարձրության վրա։ Բուդդիստները հավատում են, որ անցնելով այս լեռնանցքով մարդը մաքրվում է իր նախորդ կյանքից և նոր կյանք մտնում, այդ պատճառով շատ հավատացյալներ այստեղ են թողնում իրենց հին շորերը, կամ ինչ-որ անձնական իրեր ի նշան նոր սկզբի։
Արշավի երկարությունը՝ 22 կմ
Գիշերակացը՝ Զուտուլփուկ (4900մ)
Օր 12։ Զուտուլփուկ – Սագա
Առավոտյան կքայլենք դեպի Դարչեն։ Մոտ 2-3 ժամում անցնելու ենք 10 կմ տարածություն, այսպիսով ավարտելով Կայլասի շուրջ արշավը։
Արշավը հեշտ է, բայց պետք է հիշել, որ Դարչենից դեպի Սագա մոտ 7-8 ժամ ճանապարհ է սպասվում ավտոբուսով։
Օր 13։ Սագա – Կերունգ
Այսօր ուղևորվում ենք դեպի Կերունգ։ Ճանապարհը մոտ 4-5 ժամ է տևում։
Գիշերակացը Կերունգում։
Օր 14։ Վերադարձ Կատմանդու
Մոտ 7-8 ժամ ճանապարհից հետո կհասնենք Կատմանդու և կավարտենք մեր ճամփորդությունը։
Օր 15։ Վերադարձ տուն
Հրաժեշտ կտանք Նեպալին և կվերադառնան տուն՝ մեզ հետ տանելով կյանքի հիշողություններ։
Մասնակցության արժեքը՝ 2950$
Արժեքը ներառում է՝
- Տեղացի ուղեկցորդների ծառայությունը
- Տրանսպորտն ըստ ծրագրի
- Էքսկուրսիա Կատմանդույում (գիդ և տրանսպորտ)
Արժեքը չի ներառում՝
- Յունեսկո-ի ցանկում գտնվող կոթողների մուտքավճարները (մոտ 20$)
- Յակերի ծառայությունը
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։