Բլդանի ձոր
Դեպի Բլդանի ձոր տանող մեր արշավային երթուղին սկսվում է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից։ Անցնելով Մարգավետի լեռները մտնում ենք Բլդանի ձոր և ավարտում քայլարշավը Ջուխտակ վանքի մոտ: Ճանապարհն անցնում է «Դիլիջան ազգային պարկի» անտառներով: Երթուղու ընդհանուր երկարությունը 15 կմ է:
Բլդան գետ
Բլդան գետը սկսվում է Բովաքարի լեռների հարավային լանջերից և ձգվում դեպի Դիլիջան։ Հանդիսանում է Աղստև գետի ձախ վտակը։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Բլդանի հովտում են գտնվում «Դիլիջան» հանքային ջրերի աղբյուրները, առողջարաններ և մարզաառողջարանային համալիրներ։
Լուսանկարները ՝ Հրաչուհի Այվազյանի և Անահիտ Կարապետյանի