info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավային զանգապաններ

Արշավային զանգապաններ

Արշավային զանգապաններ

Զանգապան

  1. Զգեստի մաս, որը ծածկում է սրունքները` ծնկներից մինչև կոճերը, փողք:
  2. Մետաղյա կամ կաշվե զրահ սրունքները պաշտպանելու համար, սռնապան
  3. Կաշվե կամ բրդյա հագուստ ոտքերի համար` ծնկներից մինչև կոճեր

Եթե ակտիվ հանգստի սիրահար եք, որոշել եք զբաղվել լեռնագնացությամբ և արշավներով, ուրեմն ձեր ուսապարկի անհրաժեշտ պարագաների ցանկում պարտադիր պետք է լինեն արշավային զանգապաններ:

Արշավային զանգապաններ

Արշավային զանգապանները հատուկ, անջրաթափանց կտորից պատրաստված կիսագուլպաներ են, որոնք ամրանում են սրունքին՝ ուղղահայաց ճարմանդով: Զանգապանի վերևի հատվածում` ծնկի մասում, կա էլաստիկ գոտի, որի օգնությամբ ձգվում կամ թուլացնում են այն, որպեսզի վերևից ոչինչ չլցվի ներս, իսկ ներքևի հատվածում կա կեռիկ, որն ամրանում է կոշիկին: Զանգապանի ներքևի հատվածում լինում է մետաղյա կամ ամուր կտորից ճարմանդ, որն անց է կացվում կոշիկի տակով, այդպիսով բացառելով քայլքի ընթացքում զանգապանի՝ վերև բարձրանալու հնարավորությունը:

Զանգապանները տարբերվում են կոշկագուլպաներից նրանով, որ չեն ծածկում կոշիկն ամբողջությամբ, այլ միայն ոտքի կոճից մինչև ծունկն ընկած հատվածը:

Ինչպես ընտրել արշավային զանգապան

Ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել․

Բացի թրեքինգների և ալպինիզմի համար նախատեսված զանգապաններից, լինում են նաև թրեյլրանինգի և այլ վազքային սպորտաձևերի համար նախատեսված զանգապաններ: Վերջիններս ավելի կարճ են, թեթև և ոչ այնքան դիմացկուն: Սրանք հիմնականում նախատեսված են կոշիկը քարերի ներթափանցումից և ցեխոտվելուց պաշտպանելու համար:

Արշավների և ալպինիզմի համար օգտագործվում են երկարաճիտ, ամուր կտորներից (ուժեղացված նեյլոն, կորդուրա) զանգապաններ, որոնք ունենում են մեմբրանե շերտ, ջրամերժ նյութով պատված ամուր շղթա և, շատ հաճախ, մետաղական ճարմանդ՝ զանգապանը կոշիկին տակի հատվածից ամրացնելու համար:

Արշավային զանգապաններ

Կան նաև ամառային թեթև զանգապաններ՝ կարճատև քայլարշավների համար: Դրանք պատրաստվում են բարակ միաշերտ նեյլոնից, որպեսզի դրանցում շոգ չլինի:  Ցավոք, արտադրողներն այսպիսի զանգապանները թիրախավորում են որպես «բյուջետային» և հաճախ խնայում են որակի հաշվին: Այնպես որ ուշադիր եղեք, որպեսզի ընտրեք որակյալ մոդել: 

Զանգապանները կարող են լինել ոտքը պինդ գրկող կամ ավելի լայն և ազատ: Ցանկալի է վերցնել պինդ գրկողը, որպեսզի ցանկացած կոշիկի և շալվարի հետ այն ամուր նստի ոտքին և չսահի ներքև: Թեև լայն մոդելով ավելի քիչ կշոգեք ամռանը, բայց ավել վատ կպաշտպանվեք թրջվելուց և ցեխոտվելուց։

Ընտրե՛ք այնպիսի մոդել, որի շղթան լինի դիմացի հատվածից: Այդպես ավելի հեշտ կլինի այն հանել և հագնել լեռնային պայմաններում:

Արշավային զանգապանների խնամքը

Խուսափեք զանգապանները լվացքի մեքենայով լվանալուց: Լվաքցի փոշուց և պտույտից կտորը փչանում է և կորցնում իր պաշտպանիչ հատկությունները: Լվացած զանգապանը մի փռեք դրսում սառնամանիքին:

Եվ վերջում մի քանի խորհուրդ զանգապանները ճիշտ օգտագործելու համար․

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային գույք և հանդերձանք