Ծովագյուղից Գոշ
Ծովագյուղից Գոշ մեր արշավային երթուղին սկսվում է Ծովագյուղից, որը գտնվում է Սևանի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս: Բնակչությունը գաղթել է Արևմտյան Հայաստանի Արծափ գյուղից: Գտնվում է ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա:
Ծովագյուղից 1,7 կմ հյուսիս-արևելք գտնվում է Կակաչ լիճը, որին հաճախ Ծովագյուղի լիճ են անվանում: Լճի բարձրությունը ծովի մակարդակից 2300 մ է, մակերեսը՝ 1 հա:
Արեգունի լեռներով դեպի Գեղատափ
Անցնելով Կակաչ լճակը շարունակում ենք ճանապարհը Արեգունի լեռներով դեպի Գեղատափ: Գեղատափից ճանապարհը շարունակվում է դեպի Գոշի լիճ և ավարտվում Գոշ գյուղում:
Գոշի լիճը գտնվում է Գոշ գյուղից 2,2 կմ դեպի հարավ-արևելք: Առաջացել է սողանքապատվարային պրոցեսների հետևանքով: Առավելագույն խորությունը 8 մ է:
Ծովագյուղից Գոշ արշավի Երթուղու ընդհանուր երկարությունը 23 կմ է:
Լուսանկարները՝ Նորայր Հովհաննիսյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում