Մարտի 31-ին Ալպիզիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում տեղի ունեցավ արշավային դեղատուփի մասին դասընթաց: Դասընթացը վարեց բժիշկ Ռաֆայել Ժամակոչյանը: Ռաֆայելը լինելով արշավական և լեռնագնաց ունի սեփական փորձի վրա հիմնված դեղատուփ պատրաստելու ցանկ: Դասընթացի ընթացքում ներկայացվեց ամենակարևոր դեղերը, որոնք պետք է պարտադիր լինեն արշավականի դեղատուփում:
Բոլոր մասնակիցներին տրվեցին տպված թերթիկներ դեղերի ցանկով ըստ որի պետք է ամենքը պատրաստի իր դեղատուփը:
Հանդիպման երկրորդ մասում ունեցանք օդերևութաբանության դաս, որը վարեց Հայաստանի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի