Հրավիրում ենք միասին բացահայտել աշնանային Տավուշի հրաշալիքներից Սրվեղի վանքն ու Մորո Ձորոյի գողտրիկ վանքը։ Մեր ճամփորդությունը խոստանում է լինել հիշարժան և տպավորություներով լի։
Ծրագրի սկզբում կայցելենք Լուսահովիտ գյուղ, որտեղ կտեսնենք Ծռվիզի կամ Մորո Ձորոյի վանքը։ Այն կառուցված լինելով Տավուշի ամենագողտրիկ անկյուններից մեկում, աչքի է ընկնում ճարտարապետությամբ և բնության հետ իր ներդաշնակությամբ։ 1197 թ․ իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։
Ծանոթանալով վանքի պատմությանը կշարունակենք մեր ճամփորդությունը դեպի Սրվեղի վանք: Այգեհովիտ գյուղից անտառապատ ճանապարհով քայլարշավ կիրականացնենք դեպի միջնադարյան աղյուսաշեն վանքը (XII դար): Սրվեղի վանքը գտնվում է բարձրադիր և անտառապատ սարալանջին:
Մեզ սպասվում է ոչ բարդ քայլարշավ։ Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ծովագյուղի ֆուդ կորտի մոտ։
Արշավի երկարություն՝ 6 կմ
Հարաբերական բարձրություն՝ 300 մետր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 08։30
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/3GHAt9H
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։