info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արշավ դեպի Մարտիրոսի լիճ

Արշավ դեպի Մարտիրոսի լիճ

Արշավ դեպի Մարտիրոսի լիճ

Կիրակի՝ 04․05․25

Հրավիրում ենք մասնակցել մեր արշավին Վայոց Ձորի մարզում։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիստ Պողոսյանը։

Այցելելու ենք Մարտիրոս գյուղ և բացահայտենք Մարտիրոսի թաքնված գանձերը։ Մեր ճանապարհորդությունը խոստանում է լինել հիշարժան և տպավորիչ։

Արշավը սկսելու ենք Մարտիրոս գյուղից։

Արշավ դեպի Մարտիրոսի լիճ

Սկզբում կայցելենք Նզար լեռան լանջերին տեղակայված Մարտիրոս գյուղի ամենանշանավոր ճարտարապետական կոթողը՝ 13-րդ դարի վիմափոր Սբ․ Աստվածածին վանքը (1286 թ.)։

Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ։

Արշավ դեպի Մարտիրոսի լճեր

Այնուհետև մեր արշավը կշարունակենք դեպի Նզար լեռան լանջերին գտնվող Մարգալիճ, որտեղ կհանգստանանք և կվայելենք բնության աննկարագրելի տեսարանները, որոնք գարնանային այս սեզոնին նման են Սարյանական կտավներին։

Արշավի ընթացում կտեսնենք Մարտրիոսի 5 նշանավոր խաչքարերը: Արշավի վերջում կքայլենք դեպի Մարտիրոս գյուղ, որտեղ կտեսնենք մի բացառիկ խաչքար, որի վրա փորագրված արձանագրությունից կտեղեկանանք գյուղի հիմնադրաման տարեթվի մասին։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ գյուղի հիմնադրման վերաբերյալ պահպանվել է գրավոր հիշատակություն։

Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։

Ճանապարհին ունենալու ենք կանգառ Եղեգնաձորի ֆուդ կորտում։


Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր

Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ

Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն

Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց

Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:

Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։

Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):

Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը

Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։

Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։

Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը  վերադարձի ենթակա չէ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ

Exit mobile version