Հրավիրում ենք միասին իրականացնել թեթև քայլարշավներ, որոնց ընթացքում կբացահայտենք Տավուշի մարզի մշակութային և բնության յուրօրինակ հուշարձանները։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիստ Պողոսյանը։
Արշավ դեպի Գոշի լիճ
Արշավի սկզբում կայցելենք Աղավնավանք, որը կարծես թաքնված լինի անտառների գրկում։ Վանքին հասնելու համար կիրականացնենք գեղեցիկ և թեթև քայլարշավ կենու անտառի միջով։ Վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում։
Վայելելով կենու անտառի թարմություն պարգևող օդը՝ կշարունակենք մեր ուղևորությունը դեպի Գոշ գյուղ։ Այստեղ կայցելենք միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկը՝ Գոշավանքը։
Գոշավանք
Վանքի պատմությանը ծանոթանալուց հետո կշարունակենք քայլարշավը դեպի Գոշի լիճ։
Սաղարթախիտ անտառներով շրջապատված այս լճակը, իր հայելիանման արտացոլանքով, կարծես կապող օղակ լինի երկրի և երկնքի միջև։ Այստեղ կունենանք հնարավորություն վայելելու գարնանային զարթոնքը բնության գրկում։
Մեր ճամփորդությունը խոստանում է լինել հիշարժան և լի տպավորություններով։
Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ծովագյուղի ֆուդ կորտի մոտ։
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրություն՝ 300 մետր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։30
Մասնակցության արժեքը` 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ