Հարսնաքար լեռ
Հարսնաքար լեռը Փամբակի լեռնաշղթայի բարձր գագաթներից է, բարձրությունը՝ 2483 մ: Գտնվում է Շիրակի մարզում՝ Ջրառատ գյուղից 3,5 կմ հյուսիս արևելք: Հիմքում ընկած են հրաբխային և հրաբխանստվածքային ապարները: Լեռը ներարկված է ինտրուզիաներով:
Հարավ արևմտյան լանջերը թույլ են մասնատված և մեղմաթեք են: Այստեղ ցածրադիր մասերում տարածված են տափաստանները, իսկ ավելի բարձր՝ ալպյան մարգագետինները, որտեղ տարածված բուսատեսակներից են շյուղախոտը, գինարբուկը, զանգակածաղիկը, գայլաթաթը և այլն: Գագաթային մասը զուրկ է բուսականությունից, այստեղ ապարները մերկացած են և ենթարկվում են ակտիվ հողմանահարման: Հյուսիս արևելյան լանջերը խիստ զառիթափ են և գրեթե զուրկ են բուսականությունից:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի, Հրաչուհի Այվազյանի, Արթուր Մանուչարյանի