Գութանասար
Գութանասար հանգած հրաբուխը գտնվում է Գեղամա լեռնավահանի արևմտյան մասում: Բարձրությունը՝ 2299 մ է (հարաբերական բարձրությունը մոտ 400 մ): Կոնաձև լեռնազանգված է՝ խառնարանով՝ կազմված պլիոցենի լավաներից և խարամներից: Կան պեռլիտի ու պեմզայի պաշարներ: Գութանասար լեռան լանջերին՝ լեռնատափաստանային, բարձրադիր գոտում լեռնամարգագետնային բուսականություն է: