Գրգուռ լեռ
Գրգուռ լեռան ձմեռային վերելքն իրականացրել ենք «Ծովու բոլոր» նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է բարձրանալ Վանա լիճը բոլոր կողմերից եզերող լեռնագագաթները։
Գրգուռը հրաբխային ծագման լեռ է։ Բարձրությունը 2478 մետր է: Ունի 5 ոչ սրածայր գագաթներ։ Գտնվում է Վանա լճից արևմուտք՝ Նեմրութ լեռան հարավարևմտյան լանջին։ Լեռը կոչվել է նաև Գռգուռ, Գուրգուր, Կերքյուր, Կերկուռ, Կիրկոր։
Ունի 5 ոչ սրածայր գագաթներ։ Բացառությամբ հյուսիսային փոքր հատվածի մնացած բոլոր կողմերից Գրգուռը պատված է անտառներով։ Գագաթային մասում կան փոքրիկ լճակներ, որոնց ջրերն ունեն ծծմբաերկաթային բաղադրություն։
Գրգուռի ավանդույթները
Ավանդության համաձայն Նոյան տապանը այստեղով անցնելիս դիպել է լեռանը և դղրդացել, որից էլ լեռը ստացել է իր՝ Գրգուռ անունը։
Ավանդությունը պատմում է նաև, որ Գրգուռի ստորոտում է Հայկ նահապետի նետով սպանվել բռնակալ Բելը։ Լեռան սգտորոտում կան բնական հսկայական քարերի շարքեր, որոնք ժողովրդի կողմից կոչվում են Նեմրութի քարավան կամ Բելի քարավան։ Ժողովրդական ավանդությունն ասում է, որ դրանք իբր Բելի մարդիկ էին, որ իրենց առաջնորդի տապալումը տեսնելով քարացել են։
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի և Տիգրան Վարագի