Գոշի լիճ
Գոշի լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հյուսիսային լանջերին։ Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա:
Լճի երկարությունը կազմում է 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Միջին խորությունը հասնում է մինչև 8մ:
Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Լիճն անվանակոչել են ի պատիվ միջնադարյան հայ մտածող–գիտնական ու հասարակական գործիչ Մխիթար Գոշի:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: