info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ինչ նվիրել արշավական ընկերոջը

նվեր արշավականին

Ինչ նվիրել արշավականին

Արշավները տարեց տարի ավելի լայն տարածում են ստանում, ավելի շատ մարդիկ բարձրանում են լեռներ՝ նախընտրելով ակտիվ հանգիստն ու ժամանցը։ Այդպիսով, մեզնից յուրաքանչյուրն ունենում է գոնե մեկ արշավական ընկեր: Եվ ինչ-որ պահի կանգնում ենք մի խնդրի առջև, այն է՝ ինչպես ընտրել նվեր արշավականին։ Արշավականին նվեր ընտրելիս պետք է պատրաստ լինել փոքրիկ արկածների։

Արշավների ազդեցությունը մարդու կյանքում

Արշավական ընկերոջդ համար նվեր ընտրելիս շատ կարևոր է նվերի օգտակարությունը։ Քանի որ մենք սիրում ենք շատ ժամանակ անցկացնել բնության գրկում, լեռներում, մեզ համար անփոխարինելի են օգտակար նվերները։ Արշավականին նվեր ընտրելն այնքան էլ բարդ չէ, ավելին՝ զվարճալի է, իսկ այդ ընթացքում շատ հավանական է՝ դուք էլ որոշեք գնել արշավային կոշիկներ ու նրա հետ միանալ հաջորդ արշավին։

Ներկայացնում ենք 10 նվերներ, որոնց համար արշավական ընկերդ միանշանակ շնորհակալ կլինի։ 

Արշավային հարմարավետություն

Առաջին հայացքից կարող է թվալ, որ արշավականները սիրում են կյանքը բարդացնել՝ թողնելով այն հարմարությունները, որոնք ունենք տանը կամ քաղաքային միջավայրում։ Իհարկե, դա այդպես չէ։ Սիրելով կտրվել քաղաքից և օրն ացնկացնել լեռներում կամ բնության գրկում, արշավականներին անհրաժեշտ է իրենց շուրջը ստեղծել որոշակի հարմարավետ միջավայր և պայմաններ։ Եվ այդ հարցում արշավական ընկերոջդ կարող ես օգնել՝ նվիրելով ներքոնշյալ իրերից մեկը։

Ձեռնափայտեր

Չնայած կան մարդիկ, ովքեր նախըտրում են քայլել առանց ձեռնափայտերի, ամեն դեպքում դրանք մեծապես օգնում են ճիշտ պահել կեցվածքը, նվազեցնում են ծնկների, մեջքի ծանրաբեռնվածությունը։ Ձեռնափայտերի շնորհիվ ունենում ենք երրորդ հենման կետ, և ավելի լավ պահում մարմնի հավասարակշռությունը։

Արշավական ըկերոջդ համար ձեռնափայտերը կլինեն ամենա-ամենա նվերը, որն իրեն կուղեկցի հատկապես բարձր լեռներում։

Լեռնային ակնոց

Վերոնշյալ ամենա-ամենա նվերներից մեկն է նաև լեռնային ակնոցը։ Քանի դեռ արշավներն ունեն ընդամենը ժամանցի կարևորություն, կարելի է նվիրել ոչ պրոֆեսիոնալ, քաղաքային ակնոցներ։ Իսկ եթե ընկերդ պատրաստվում է բարձրանալ բարձր լեռներ, ապա անշուշտ պետք է ընտրել հատուկ լեռնային ակնոցներ։ Սկզբում կարելի է ընտրել մինչև 4000 մ բարձրության համար նախատեսված ակնոցներ։

Լեռնային ակնոց

Լեռնային ակնոցը կարող է լինել ամենալավ նվերներից, քանի որ այն պարտադիր է կրել ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը՝ աչքերը արևի և ձյան համադրությունից պաշտպանելու համար՝ խուսափելով ձնային կուրությունից։

Լապտեր

Չնայած, որ լապտերները լինում են ձեռքի, ճակատային և ճամբարային, առավել նախընտրելի են ճակատային լապտերները, քանի որ ձեռքերը մնում են ազատ, իսկ լույսը միշտ ուղղված է լինում անմիջապես քայլողի դիմաց:

Լապտերն այն պարտադիր իրերից է, որ պետք է մշտապես լինի արշավականի ուսապարկում։

Արշավային սպասք

Այստեղ ընտրությունը բավականին հեշտ է ու բազմատեսակ, դու ազատ ես ընտրել ցանկացած սպասք՝ կլինի դա թերմոս, դանակ, թե բաժակ։

Որպես նվեր կարելի է ընտրել բազմաֆունկցիոնալ դանակ, ամառվա շոգից կամ ձմեռվա ցրտից փրկելու համար՝ թերմոս։

Նոր բացահայտումներին ընդառաջ

Ի՞նչ են արշավականները փնտրում լեռներում։ Հստակ պատասխանել այս հարցին չենք կարող, քանի որ պատասխանները բազմաթիվ են և առանձնահատուկ։ Սակայն միանշանակ է այն, որ բոլոր արշավակններին միավորում են նոր բացահայտումներն ու արկածները։ Մենք անընդհատ փնտրում ենք նորն ու մեզ համար անծանոթը։

«Լեռնային կղզի»

Եվ իհարկե այդ բացահայտումներով լի ճամփորդությունն ավելի վառ կլինի, երբ ունենաս մի հանրագիտարան, որտեղ կգտնես այն բոլոր լեռները, որոնք երբևէ բարձրացել ես կամ պլանավորում ես բարձրանալ։

«Լեռնային կղզի» գիրք

«Լեռնային կղզի» գիրքը միակն է, որտեղ կարելի է գտնել Հայկական լեռնաշխարհի լեռների մասին ճշգրիտ՝ ArmGeo-ի 10-ամյա գործունեության ընթացքում հստակեցված, տեղեկություններ։ Երկլեզու գիրքն արտաքինից կրում է Արարատի պատկերը, իսկ բովանդակության մեջ ներառված են բազմաթիվ քարտեզներ, նաև լուսակարներ, որոնք արվել են բացառապես մեր արշավների ընթացքում։ 

ArmGeo նվեր քարտ

Նոր բացահայտումներ և արկածներ սկսելու համար պետք է մասնակցել արշավների: Եթե ժամանակ չունեք երկար փնտրելու, ArmGeo նվեր քարտերը լավագույն լուծումը կարող են լինել։ Նվեր քարտերը կարող են լինել ձեր նախընտրած գումարի չափով, և պատրաստվում են շատ կարճ ժամանկահատվածում։ Ընդամենը պետք է անել փոխանցում, նշել ընկերոջ անուն-ազգանունը, էլեկտրոնային հասցեն և 10 ր անց նվերը պատրաստ է։ Արագ, հեշտ, ու ավելի քան թեմայի մեջ։

Նվեր քարտի օրինակ

Արշավային հանդերձանք

Երբեք չխաբվեք՝ մտածելով, թե Ձեր արշավական ընկերն ունի արշավային հանդերձանքի յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս։ Սակայն եթե նույնիսկ այդպես է, ապա, նախ՝ միշտ կարելի է գնել ավելի որակյալը, ավելի հարմարավետն ու գեղեցիկը, և հետո՝ ով ասեց, որ արշավային հագուստը չի կարող լինել շատ ու ավելի համապատասխան և ոճային։ Գուցե ընկերոջդ արշավային տաբատի հետ ավելի համադրելի ու գեղեցիկ կլիներ մեկ այլ ֆլիս կամ թերմոներքնազգեստ։ 

Բաֆ

Արշավային հագուստի հարմարավետությունը շատ դեպքերում փոքր դետալներում է։ Բաֆն ամռանը լավագույն պաշտպանությունն է փոշուց, արևից, իսկ ձմռանը՝ սառը քամիներից։ Ամառային՝ ավելի բարակ բաֆերը, բազմաֆունկցիոնալ են և ունեն մի շարք այլ կիրառություններ, իսկ ձմռանը բաֆը լավագույնս պաշտպանում է դեմքն ու վիզը սառը, ուժգին քամիներից։

Նվիրիր արշավական ընկերոջդ բաֆ և համոզված եղիր, որ այն կդառան իր արշավային հանդերձանքի անբաժանան մասը։

«Սարի գլխին մի բան կա»

Չնայած արշավական ընկերդ կուրախանա նաև նոր ֆլիսից կամ շապիկից, բայց մենք ունենք նվերի ավելի լավ տարբերակ։ Շատ քիչ դեպքերում կարելի է արշավային հագուստը կրել նաև քաղաքային միջավայրում, բայց «Հայկական լեռնաշխարհ» ու «Սարի գլխին մի բան կա» գրվածքով հուդիները բացառություն են։ Դրանք միաժամանակ արշավային թեմայով են, և կարելի է կրել նաև քաղաքում։

Հուդին ձեռք բերելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին։

Գլխարկ

Արշավային հանդերձանքի կարևոր բաղկացուցիչներից են նաև գլխարկն ու ձեռնոցները։ Այն գլխարկերնն ու ձեռնոցները, որոնք հաճախ կրում ենք քաղաքային պայմաններում, այնքան էլ կարող են օգտակար չլինել լեռներում։ Այստեղ պետք է հիշել, որ ֆլիսե հանդերձանքը լավագույն ընտրությունը կարող է լինել, այդ թվում նաև գլխարկի և ձեռնոցի դեպքում։

Ֆլիսե գլխարկն ու հատկապես ձեռնոցները միակն են, որ կարող են լիովին պաշտպանել ցրտից ու սառը քամիներից։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային կարգապահություն

՝