info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում

Աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում

Աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում

Գրերի գյուտից հետո  5-7-րդ դարերում  հայոց լեզվով գրչությունը մեծ թափ է առնում: Դրա հետ մեկտեղ սկեցին զարգանալ նաև աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում:

Դավիթ Անհաղթի փիլիսոփայական նեոպլատոնական հայացքները մեծ դեր խաղացին աշխարհի ճանաչման և աշխարհագրության զարգացման գործում:

Շիրակացու «Աշխարհացոյց»ը

Անանիա Շիրակացին առաջինն էր որ հայոց լեզվով դասագրքերի ժողովածու ստեղծեց, որտեղ զետեղեց նաև «Աշխարհացոյցը», որը միջնադարյան հայ աշխարհագրության գլուխգործոցներից է: Նրա պատմական մասը ենթադրվում է, որ Խորենացունն է, իսկ աշխարհագրական մասը արված է ըստ Շիրակացու: Այն 15 քարտեզներից բաղկացած ատլաս է եղել, լայնածավալ նկարագրություններով ու մեկնաբանություններով, որի վերլուծությունը մեր օրերում կատարել է Ս. Երեմյանը (1963թ): Ըստ նրա՝ աշխատության մեջ իշխում է Շիրակացու մաթեմատիկական, աշխարհագրական ու տիեզերեկան նյութը: Որոշ նյութեր փոխառված է Պտղոմեսի «Աշխարհագրություն»-ից, ապացուցված է երկրի գնդաձևությունը, որն այն ժամանակներում մեծ խիզախություն էր. միևնույն ժամանակ քննադատում է Պտղոմեոսի որոշ մտքերը:

Շիրակացու ժամանակներից է Ալեքսանդր Երկրաչափը, որից օգտվել է Շիրակացին և նրա «Մղոնաչափը» կցել է «Աշխարհացոյցին» որպես հավելված:

Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»ը

Միջնադարում կազմվել են նաև ուրիշ «Աշխարհացոյցներ» որոնցից մեկը կազմել է Ստեփանոս Սյունեցին: Մեզ են հասել նաև տեղեկություններ 13-րդ դարի «Աշխարհացույցի» մասին, որի հեղինակը Վարդան Արևելցին է, սակայն  այդ աշխատության քարտեզագրական մասը հայտնաբերված չէ, կան միայն հիշատակություններ:

Պետք է նշել, որ Հայաստանի միջնադարյան համալսարաններում և դպրոցներում  դասավանդվել է աշխարհագրություն և օգտագործվել զանազան սխեմաներ ու ցուցադրական նյութեր: Դասավանդվել են մայրցամաքների ինչպես նաև  Հայաստանի աշխարհագրություն:

Միջնադարյան աշխարհագրության զարգացման  ասպարեզում եղել են ականավոր գործիչներ ու ճանապարհորդներ՝ Ներսես Լամբրոնեցին, Մարտիրոս Երզնկացին, Կարապետ Բաղիշեցին,  Գրիգոր Կեսարացին, աշխարհագրական բառարանի հեղինակ՝  Հովհաննես Անկյունեցին, Հակոբ Կարնեցին, Ավետիք Տիգրանակերտցին:

Տպագրության հայտնագործումից հետո որոշ ժամանակ անց լույս են տեսնում Անանիա Շիրակացու, Ալ. Երկրաչափի, Վարդան Արևելցու աշխատությունները, որոնք էլ ավելի զարգացրեցին աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում:

Բլոգ Հայաստանի մասին