Աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում
Գրերի գյուտից հետո 5-7-րդ դարերում հայոց լեզվով գրչությունը մեծ թափ է առնում: Դրա հետ մեկտեղ սկեցին զարգանալ նաև աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում:
Դավիթ Անհաղթի փիլիսոփայական նեոպլատոնական հայացքները մեծ դեր խաղացին աշխարհի ճանաչման և աշխարհագրության զարգացման գործում:
Շիրակացու «Աշխարհացոյց»ը
Անանիա Շիրակացին առաջինն էր որ հայոց լեզվով դասագրքերի ժողովածու ստեղծեց, որտեղ զետեղեց նաև «Աշխարհացոյցը», որը միջնադարյան հայ աշխարհագրության գլուխգործոցներից է: Նրա պատմական մասը ենթադրվում է, որ Խորենացունն է, իսկ աշխարհագրական մասը արված է ըստ Շիրակացու: Այն 15 քարտեզներից բաղկացած ատլաս է եղել, լայնածավալ նկարագրություններով ու մեկնաբանություններով, որի վերլուծությունը մեր օրերում կատարել է Ս. Երեմյանը (1963թ): Ըստ նրա՝ աշխատության մեջ իշխում է Շիրակացու մաթեմատիկական, աշխարհագրական ու տիեզերեկան նյութը: Որոշ նյութեր փոխառված է Պտղոմեսի «Աշխարհագրություն»-ից, ապացուցված է երկրի գնդաձևությունը, որն այն ժամանակներում մեծ խիզախություն էր. միևնույն ժամանակ քննադատում է Պտղոմեոսի որոշ մտքերը:
Շիրակացու ժամանակներից է Ալեքսանդր Երկրաչափը, որից օգտվել է Շիրակացին և նրա «Մղոնաչափը» կցել է «Աշխարհացոյցին» որպես հավելված:
Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»ը
Միջնադարում կազմվել են նաև ուրիշ «Աշխարհացոյցներ» որոնցից մեկը կազմել է Ստեփանոս Սյունեցին: Մեզ են հասել նաև տեղեկություններ 13-րդ դարի «Աշխարհացույցի» մասին, որի հեղինակը Վարդան Արևելցին է, սակայն այդ աշխատության քարտեզագրական մասը հայտնաբերված չէ, կան միայն հիշատակություններ:
Պետք է նշել, որ Հայաստանի միջնադարյան համալսարաններում և դպրոցներում դասավանդվել է աշխարհագրություն և օգտագործվել զանազան սխեմաներ ու ցուցադրական նյութեր: Դասավանդվել են մայրցամաքների ինչպես նաև Հայաստանի աշխարհագրություն:
Միջնադարյան աշխարհագրության զարգացման ասպարեզում եղել են ականավոր գործիչներ ու ճանապարհորդներ՝ Ներսես Լամբրոնեցին, Մարտիրոս Երզնկացին, Կարապետ Բաղիշեցին, Գրիգոր Կեսարացին, աշխարհագրական բառարանի հեղինակ՝ Հովհաննես Անկյունեցին, Հակոբ Կարնեցին, Ավետիք Տիգրանակերտցին:
Տպագրության հայտնագործումից հետո որոշ ժամանակ անց լույս են տեսնում Անանիա Շիրակացու, Ալ. Երկրաչափի, Վարդան Արևելցու աշխատությունները, որոնք էլ ավելի զարգացրեցին աշխարհագրական ուսումնասիրությունները միջին դարերում: