Սառցե Թռչկան ջրվեժը հատկապես գեղեցիկ է ձմռանը, երբ շուրջբոլորն ամեն ինչ սառած է ու ձնածածկ։
Թռչկանի ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 2250 մետր բարձրությունից։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչխանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։
Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք։ Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատն է։ Գահավիժում է 23 մետր բարձրությունից։ Ձմռանը ջրվեժը սառչում է։
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Դավիթ Միրզոյանի, Վահրամ Դավոյանի և Տիգրան Վարագի