info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ցրտահարություն

Ցրտահարություն

Ցրտահարություն

Նախքան ցրտահարություն երևույթի մասին խոսելը խորհուրդ ենք տալիս կարդալ հիպոթերմիայի մասին հոդվածը, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի:

Ցրտահարությունը մարմնի հյուսվածքների սառեցումն ու վնասումն է ցրտի ազդեցությունից: Սակայն պետք չէ ցրտահարությունը շփոթել սառցե այրվածքների հետ։ Վերջինս փափուկ հյուսվածքների վնասվումն է սառը իրերի, գազերի հետ առնչվելու հետևանքով, օրինակ՝ հեղուկ ազոտի թափվելը ձեռքի վրա, ձմռանը սառած մետաղի կտոր բռնելը և այլն: Ցրտահարումը սկսվում է վերջույթներից՝ ձեռքերի և ոտքերի մատներից, քթից, ականջներից, այտերից, շրթունքներից, ձեռքերից և ոտքերից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը դադարում է բավարար քանակությամբ արյուն մատակարարել մարմնի այդ հատվածներ, որպեսզի էքստրեմալ ցուրտ պայմաններում կարողանա պահպանել կենսական նշանակություն ունեցող օրգանների աշխատանքը:

Ցրտահարությունների տեսակները

Ցրտահարվում են առաջին հերթին մարմնի չպաշտպանված հատվածները, սակայն անգամ տաք ձեռնոցի տակից ձեր ձեռքերը կարող են ցրտահարվել: Ցրտահարության ռիսկը մեծանում է, երբ օդի ջերմաստիճանն իջնում է՝ հասնելով -5°ի: Բարդացնող հանգամանքներ կարող են հանդիսանալ ուժեղ քամին, չոր կամ խոնավ օդը, բարձր լեռնային պայմանները: Քամու ժամանակ օդի ջերմաստիճանի ազդեցությունն ավելի է սրվում և զգացվում, ինչպես առավել ցածր ջերմաստիճանը:

Քամու ուժգնության ազդեցությունը ջերմաստիճանի վրա

Բարձր լեռնային պայմաններում օրգանիզմը, որպես կանոն, թուլացած է լինում, իսկ դիմադրողականությունը՝ ընկած, ինչի պատճառով էլ այն դժվարանում է պայքարել արտաքին ներգործությունների դեմ: Խոնավությունն էլ ավելի արագ է խլում ջերմությունը: Ցրտահարությունը հաճախ ուղղեկցվում է հիպոթերմիայով, կամ հանգեցնում դրան՝ առավել ծանր դեպքերում:

Ցրտահարությունը բաժանվում է չորս աստիճանի ըստ բարդության՝

  1. Առաջին աստիճան՝ ձեռքերի ափերն ու ոտնաթաթերը սառն են, սպիտակած: Տաքացնելուց հետո կարմրում են: Հնարավոր է թեթևակի ցավ և ծակծկոց, քերվածություն մաշկի վրա: Անցնում է առանց լուրջ հետևանքների և առավելագույնը մեկ շաբաթում:
  2. Երկրորդ աստիճան՝ մաշկի վնասված հատվածները լցվում են թափանցիկ հեղուկով՝ առաջացնելով բշտիկներ: Մաշկը գունատվում է, կորում է զգայունությունը արտաքին ազդակների նկատմամբ: Ցավն ուժեղանում է, սկսվում է ուժեղ քոր և այրվող զգացողություն։
  3. Երրորդ աստիճան՝ վնասված հյուսվածքները մեռուկանում են (նեկրոզ), դրանց տեղում առաջանում են արյունով լցված բշտիկներ՝ ալ կարմիր և կապույտ հիմքով: Վերքերի սպիացումը (рубцевание) կարող է տևել մինչև մեկ ամիս:
  4. Չորրորդ աստիճան՝ մեռուկացումը հասնում է հյուսվածքների ներքին շերտերին, առանձնակի ծանր դեպքերում ընդհուպ մինչև մկաններ և ոսկորներ: Մաշկը կապտում է, այնուհետև սևանում, տաքացնելուց հետո առաջանում են խոշոր այտուցներ: Այս իրավիճակի երկարատև շարունակությունը հանգեցնում է գանգրենայի, ինչի արդյունքում մարմնի վնասված հատվածները հաճախ ենթարկվում են ամպուտացիայի:

Ցրտահարման դեմ պրոֆիլակտիկա

Սկզբունքն այստեղ, ընդհանուր առմամբ, նույնն է, ինչ հիպոթերմիայի ժամանակ, բայց առանձին ցանկանում ենք նշել հետևյալ կետերը՝

Առաջին օգնություն ցրտահարության ժամանակ

Ցրտահարված տուժածին, առաջին հերթին, պետք է հասցնել տաք շինություն, վրան: Եթե դա հնարավոր չէ՝ պետք է տեղում կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել:

Ցրտահարություն

Թեթև աստիճանի ցրտահարում ստացած վերջույթները, երբ դեռ արյունը շրջանառվում է բոլոր հյուսվածքներով և չկա մեռուկացում, կարելի է տաքացնել ձեռքի տակ ընկած միջոցներով, բնականաբար, խելամտության սահմաններում: Ձեռք տվեք ցրտահարված մատներին, եթե դրանք դեռ փափուկ են և դուք կարողանում եք ցրտահարված ձեռքի բութը և ճկույթը միացնել իրար, ապա ցրտահարությունը թեթև է: Այս դեպքում պետք է անել հետևյալը՝

Առավել ծանր դեպքեր են, երբ նկատվում է մաշկի մեռուկացում, արյունը դադարում է հոսել հյուսվածքների մեջ, մատները հնարավոր չի լինում շարժել: Այս պարագայում շտապ պետք է տուժածին հասցնել փակ կացարան և բժշկական օգնություն ցուցաբերել:

Ցրտահարության աստիճանները

Ցրտահարության ժամանակ խստիվ արգելվում է՝

Ե՞րբ է պետք դիմել բժշկի

Տնային պայմաններում ինքնուրույն հնարավոր է բուժել միայն առաջին կարգի ցրտահարումը: Փուչիկները ծակվում և մաքրվում են վիրաբուժական կաբինետում՝ ստերիլ պայմաններում: Երրորդ և չորրորդ կարգի ցրտահարության դեպքում վիրաբուժական միջամտությամբ զգուշորեն հեռացվում են մեռուկացած հյուսվածքները և դրվում է ստերիլ վիրակապ: Այս կանոններին չհետևելու դեպքում հնարավոր են բարդացումներ՝ տարբեր ինֆեկցիաների ներթափանցման, գանգրենայի և այլ բորբոքումների տեսքով:

Բլոգ Հայաստանի մասին