Լեռնային դեղատուփ (մինչև 6000 մ)
Այս հոդվածում ներկայացնում ենք լեռնային դեղատուփ, որի պարունակությունը նախատեսված է մինչև 6000 մետր բարձրությունների համար: Ըստ բժիշկ-արշավական Ռաֆայել Ժամակոչյանի այս դեղատուփը կազմված է միայն ամենաանհրաժեշտ դեղերից, որպեսզի ցանկացած արշավական կարողանա ունենալ իր ուսապարկում: Հակիրճ նկարագրել ենք դեղերի ազդեցությունը, կողմնակի ազդեցությունը և մոտավոր գինը, որպեսզի հեշտ կողմնորոշվեք դեղատանը:
Մենք խորհուրդ ենք տալիս տպել այս ցանկը կամ ուղղակի դեղատանը բացել հեռախոսով և հավաքել արշավային դեղատուփ: Մի թողեք վաղվան, փորձանքը մի անգամ է լինում և յուրաքանչյուր արշավական պատասխանատու է ոչ միայն իր այլ նաև արշավի մյուս մասնակիցների համար:
Եթե Ձեզ հետաքրքրում են Հայաստանի արշավների համար նախատեսված դեղատուփի պարունակությյանը կարող եք ծանոթանալ Արշավային դեղատուփ (մինչև 4000 մ) հոդվածում:
ՑԱՎԱԶՐԿՈՂՆԵՐ
Անալգին
Ազդեցությունը – Ունի միջին ուժգնության ցավազրկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային ազդեցություն: Նախատեսված է հոդային, մկանային ցավերի, ատամնացավի և նյարդացավերի համար: Ունի նաև ջերմիջեցնող հատկություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, երիկամների և լյարդի ախտահարումները, ասթմատիկ վիճակի խորացումը. Արյան որոշակի պաթոլոգիաներ:
Գինը-100 դրամ-1 տուփը-10 հաբ
Կետոռոլակ
Ազդեցությունը – Ունի բարձր ուժգնության ցավազրկող, քիչ ջերմիջեցնող և միջին հակաբորբոքային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 1300 դրամ – 10 ամպուլան
Դեքսալգին
Ազդեցությունը – Ունի բարձր ուժգնության ցավազրկող, քիչ ջերմիջեցնող և միջին հակաբորբոքային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 190 դրամ – 1 տուփ փոշին
210 դրամ – 1 հաբը
ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ
Նո-Շպա
Ազդեցությունը – ունի կծկանքալույծ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ալերգիկ ռեակցիաները, գլխացավ, ճնշմանանկում, սրտխառնոց, փսխում:
Գինը – 35 դրամ – 1 հաբը, 160 դրամ – 1 ամպուլան
ԱՉՔԻ ԿԱԹԻԼՆԵՐ
Աչքի Դեքսամետազոն
Ազդեցությունը – ունի տեղային՝ հակաալերգիկ, հակաբորբոքային ազդեցություն: Կիրառվում է ձնակուրության, ալերգիկ ռեակցիաների ժամանակ: Ազդում է բավականին արագ:
Կողմնակի էֆեկտները – չունի արտահայտված կողմնակի էֆեկտներ:
Գինը – 750 դրամ
Աչքի ալբուցիտ
Ազդեցությունը – ունի բակտերոցիտ, մաքրող հատկություն: Կիրառվում է աչքում օտար մարմինների, փոշու, ինֆեկցիաների ժամանակ:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից:
Գինը – 300 դրամ
ՀԱԿԱՓՍԽՈՒՄԱՅԻՆ
Ցեռուկալ
Ազդեցությունը – ունի հակափսխեցնող ազդեցություն: Կիրառվում է գլխի վնասվածքներից, սննդանյութերից, նաև լեռնային հիվանդության ժամանակ առաջացած սրտխառնոցների և փսխումների դեպքում:
Կողմնակի էֆեկտները – Զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր է գլխապտույտ, գլխացավ, բերանի չորություն, ալերգիկ ռեակցիաներ:
Գինը – 120 դրամ – 1 հաբը
Մետոկլոպրամիդ
Ազդեցությունը – ունի հակափսխեցնող ազդեցություն: Կիրառվում է գլխի վնասվածքներից, սննդանյութերից, նաև լեռնային հիվանդության ժամանակ առաջացած սրտխառնոցների և փսխումների դեպքում:
Կողմնակի էֆեկտները – Զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր է գլխապտույտ, գլխացավ, բերանի չորություն, ալերգիկ ռեակցիաներ:
Գինը – 65 դրամ – 1 ամպուլան
ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ
Բիսակոդիլ
Ազդեցությունը – Ունի աղիքները աշխատացնող հատկություն: Կիրառվում է փորկապությունների ժամանակ: Դեղորայքը պետք է կիրառել զգույշ:
Կողմնակի էֆեկտները – Կողմնակի էֆեկտները դոզակախյալ են: Պետք է զգուշությամբ կիրառել՝ փորլուծությունից խուսափելու համար:
Գինը – 20 դրամ – 1 հաբը
ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Իմոդիում
Ազդեցությունը – Ունի աղիքների աշխատանքը դանդաղեցնող ազդեցություն: Կիրառվում է փորլուծությունների ժամանակ: Կիրառվում է կապսուլաների կամ մաստակների տեսքով: Դեղորայքը պետք է զգույշ օգտագործել:
Կողմնակի էֆեկտները – Կողմնակի էֆեկտները դոզակախյալ են: Պետք է զգուշությամբ կիրառել՝ փորկապությունից խուսափելու համար:
Գինը – 185 դրամ – 1 կապսուլան
ԴԵՂԵՐ ՍՏԱՄՈՔՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Օմեպրազոլ
Ազդեցությունը – Ունի ստամոքսի ցավը, վքնածությունը հանող ազդեցություն: Կիրառվում է ստամոքսի ցավի, այրոցների ժամանակ:
Կողմնակի էֆեկտները – Կոմնակի էֆեկտներից է բերանի չորությունը, մաշկային ալերգիկ ռեակցիաները: Դեղորայքի կողմնակի էֆեկտները գրեթե զուրկ են կլինիկական նշանակությունից:
Գինը – 350 դրամ – 10 կապսուլան
Ակտիվացրած ածուխ
Ազդեցությունը – Ունի ստամոքսաղիքային համակարգում առաջացած գազերը և դիսպեպտիկ երևույթները վերացնելու հատկություն:
Կողմնակի էֆեկտները – Զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հիմնական կողմնակի էֆեկտներից է փորկապությունը, որը դոզակախյալ է:
Գինը – 150 դրամ – 10 հաբը
ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Մեզիմ ֆորտե
Ազդեցությունը – Ունի մարսողական համակարգում առաջացած խնդիրներըվ երացնող և մարսողությունը լավացնող ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – Զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հիմնական կողմնակի էֆեկտներից է ալերգիան և փորլուծությունը:
Գինը – 40 դրամ – 1 հաբը
ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ԴԵՂԵՐ
Պարացետամոլ
Ազդեցությունը – Ունի ջերմիջեցնող էֆեկտ: Դեղորայքը ունի նաև քիչ արտահայտված ցավազրկող և հակաբորբոքային էֆեկտ: Կիրառվում է բարձր 38.5 և ավել ջերմության ժամանակ:
Կոմնակի էֆեկտներ – Դեղորայքը զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Կիրառվում է նաև հղիների մոտ: Հնարավոր կողմնակի ազդեցություններից է ստամոքսացավը և ալերգիկ ռեակցիաները:
Գինը – 100 դրամ – 10 հաբը
Vitamin C 1000 mg
Ազդեցությունը – Ունի օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող ազդեցություն: Կիրառվում է օրեկան 1գ դոզայով: Օգնում է օրգանիզմին հարմարվել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Կարելի է կիրառել նաև պրոֆիլակտիկ եղանակով:
Կողմնակի էֆեկտները – դեղորայքը լինելով օրգանիզմի բաղադրիչ մաս չունի կողմնակի էֆեկտներ: Կիրառելիս հնարավոր է այրոց և գազերի առաջացում ստամոքսում:
Գինը – 130 դրամ – 1 լուծվող հաբը
ԲՐՈՆԽԱԼԱՅՆԻՉՆԵՐ
Սալբուտամոլ
Ազդեցությունը – Ունի բրոնխալայնիչ ազդեցություն: Կիրառել պետք է միայն բրոնխային ասթմայի նոպայի ժամանակ:
Կոմնակի էֆեկտները – Դեղորայքի հիմնական կողմնակի էֆեկտներից է սրտխփոցը: Հնարավոր է նաև ալերգիկ ռեակցիաները:
Գինը – չճշտված
ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ
Կեստին
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ սրտխառնոց, անքնություն, ցավ որովայնում:
Գինը – 500 դրամ – 1 հաբը (ոչ իրական արժեք)
ՀԱԿԱՇՈԿԱՅԻՆ
Դեքսամետազոն
Ազդեցությունը – ունի հակաալերգիկ և հակաշոկային ազդեցություն:
Կողմնակի էֆեկտները – զուրկ է արտահայտված կողմնակի էֆեկտներից: Հնարավոր կողմնակի էֆեկտներն են՝ ստամոքս-աղիքային, նյարդային, նյութափոխանակության խանգարումներ, որոնք դրսևորվում են շատ հազվադեպ և մեծ դոզաներով կիրառելու դեպքում:
Գինը – 10 0դրամ – 1 ամպուլան
ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ստերիլ անձեռոցիկներ – 100 դրամ
Ջրածնի պերօքսիդ 3% – 150 դրամ
Բետադին – 750 դրամ
Եռանկյուն կտոր – 500 դրամ
Մկրատ – 300 դրամ
Էլաստիկ բինտ – 750 դրամ
Պինցետ – 1000 դրամ
Santavik – 150 դրամ
ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐ
Անուշադրի սպիրտ – 150 դրամ
Կատվախոտ – 120դրամ
Բինտ – 200 դրամ
Ներարկիչներ – 50 դրամ
Լարան զարկերակային – 700 դրամ
Սպիրտե գնդիկներ – 10 դրամ
Ոչ ստերիլ ձեռնոցներ – 50 դրամ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: