Միացիր մեր երկրորդ՝ 14-օրյա արշավին դեպի Էվերեստի բազային ճամբար։
2025 թվականի նոյեմբերի 10-ից 23-ը հրավիրում ենք մասնակցել մեր արշավին ու մի քայլ ավելի մոտ լինել աշխարհի ամենաբարձր և ամենացանկալի գագաթին, հայտնվել լեռնագնացների միջավայրում, ծանոթանալ Շերպերի կենցաղին ու վերջապես վայելել աշխարհի հսկաների շլացուցիչ տեսարանները։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Ժամանում Կատմանդու
Ժամանում Կատմանդու քաղաքի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։
Օր 2։ Կատմանդու – Լուկլա (2700մ) – Փակդինգ (2900մ)
Առավոտյան ինքնաթիռով կուղևորվենք Լուկլա, որտեղից կսկսենք մեր արշավը դեպի Էվերեստի բազային ճամբար։
Լուկլայում կհանդիպենք շերպաների անձնակազմին և կսկսենք արշավը Դուդհ Կոսի գետի երկայնքով դեպի Փակդինգ։
Թռիչքն իրականացվելու է Dornier կամ Twin Otter տեսակի ինքնաթիռներով։ Թռիչքի տևողությունը մոտ 30 րոպե։
- Վերելքի տևողությունը՝ 3-4 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 8 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Օր 3։ Փակդինգ (2900 մ) – Նամչե Բազար (3440 մ)
Առավոտյան, նախաճաշից հետո, կշարունակենք մեր քայլարշավը դեպի Նամչե Բազար՝ Խումբու շրջանի ամենամեծ ու կարևոր բնակավայրը։
- Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 11 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 540 մ
Օր 4։ Կլիմայավարժեցում Նամչե Բազարում
Մեր ճամփորդության չորրորդ օրը կանցկացնենք Նամչե Բազարում՝ զբոսնելով քաղաքում և վայելելով մեզ շրջապատող հսկա լեռների տեսարանները։
Ցանկության դեպքում կարող ենք բարձրանալ Սյանգբոչե (3800մ), որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Էվերեստ, Լհոցզե, Ամա Դաբլամ, Խումբիլա լեռները։
Օր 5։ Նամչե Բազար (3440մ) – Թենգբոչե (3860մ)
Առավոտյան, նախաճաշից հետո, կշարունակենք վերելքը դեպի Թենգբոչե քաղաք։ Այստեղ է գտնվում համանուն Բուդդիստական վանքը, որը Խումբու շրջանի ամենամեծ գոմպան է (Բուդդիստական ուսումնական և հոգևոր կառույց)։
- Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 10 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 420 մ
Օր 6։ Թենգբոչե (3860մ) – Դինգբոչե (4410մ)
Առավոտյան կեչիների անտառով կքայլենք դեպի Դինգբոչե գյուղը։ Ճանապարհին կանցնենք Պանգբոչե գյուղով, որը տեղակայված է Ամա Դաբլամի փեշերին։
- Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 9 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 550 մ
Օր 7։ Դինգբոչե (4410մ) – Լոբուչե (4940մ)
Լոբուչեն մեր արահետի երկրորդ ամենաբարձր գյուղն է։ Այստեղից երևում է ողջ Խումբու սառցադաշտը։
Լոբուչե տանող ճանապարհին մենք կանցնենք Թուկլայի լեռնանցքով, որտեղ գտնվում է Էվերեստից այդպես էլ չվերադարձած լեռնագնացների և շերպերի հիշատակին նվիրված սրբավայրը։
- Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 10 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 530 մ
Օր 8։ Լոբուչե (4940մ) – Էվերեստի բազային ճամբար (5360մ) – Գորակ Շեպ (5150մ)
Սա մեր ճամփորդության ամենասպասված օրն է, քանի որ այսօր քայլելու ենք դեպի Էվերեստի բազային ճամբար։
Երթուղու սկզբում Լոբուչեից կքայլենք դեպի Գորակ Շեպ, որը մոտ 3-4 ժամ կտևի, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի բազային ճամբար։
Շրջապատված լինելով աշխարհի ամենաբարձր լեռնագագաթներով ու վայելելով դրանց վեհությունը կվերադառնանք Գորակ Շեպ։
- Վերելքի տևողությունը՝ 7-8 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 13 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 420 մ
Օր 9։ Գորակ Շեպ (5150մ) – Կալա Պատթար (5644մ) – Փերիչե (4300մ)
Առավոտյան, նախաճաշից հետո, կսկսենք բարձրանալ Կալա Պատթար լեռնագագթը, որտեղից բացվում է շլացուցիչ տեսարան դեպի Հիմալայան հսկաների ձյունածածկ գագաթները։
- Վերելքի տևողությունը՝ 8-9 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 18 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 494 մ
Օր 10։ Փերիչե (4300մ) – Նամչե Բազար (3440մ)
Առավոտյան կվերադառնանք Նամչե Բազար, որտեղ էլ կգիշերենք։
- Քայլարշավի տևողությունը՝ 6-7 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Օր 11։ Նամչե Բազար (3440մ) – Լուկլա (2700մ)
Հրաժեշտ ենք տալիս լեռներին ու վերադառնում Լուկլա, որտեղ կանցկացնենք գիշերակացը։
- Քայլարշավի տևողությունը՝ 6-7 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 19 կմ
Օր 12։ Լուկլա (2700մ) – Կատմանդու
Առավոտյան փոքրիկ ինքնաթիռով կվերադառնանք Կատմանդու։ Կզբոսնենք քաղաքում և կվայելենք մեր վերջին օրը Նեպալում։
Այս օրը կօգտագործենք նաև շուկայում պտտվելու և հուշանվերներ գնելու համար։
Օր 13։ Վերադարձ
Կուղևորվենք օդանավակայան և կվերադառանքն տուն մի մեծ ուսապարկ հիշողություններ ու փորձ հավաքած։
Օր 14։ Պահեստային օր
Նման ճամփորդությունների ժամանակ պահեստային օրը շատ կարևոր է, քանի որ եղանակային պայմանները ոչ միշտ կարող են բարենպաստ լինել, այդ պատճառով պետք է միշտ հավելյալ օր ունենալ ու այդպիսով երաշխավորել նպատակակետին հասնելու հավանականությունը։
Ճամփորդության արժեքը՝ 1950 $ (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Հայ և տեղացի ուղեկցորդների ծառայությունը
- Տրանսպորտը
- Էքսկուրսիա Կառմանդույում
- Մրգեր և քաղցրավենիք ամեն օր
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։