2020 թ-ի հունվարի 25-28 (4 օր 3 գիշեր, որից 3-ը ոչ աշխատանքային, մեկը դեռ հարցական)
Ուղևորվում ենք Էրգիր։ Մեր նպատակակետն է լինելու իրականացնել էքսպեդիցիոն վերելք Գրգուռ լեռ (2449 մ)։ Գրգուռ լեռը գտնվում է Վանա լճից արևմուտք՝ Նեմրութ լեռան հարավարևմտյան լանջին։ Ըստ ավանդության Նոյան տապանն այստեղով անցնելիս դիպել է լեռանը և դղրդացել, որից էլ լեռը ստացել է իր՝ Գրգուռ անունը։ Ասվում է նաև, որ Գրգուռի ստորոտում է Հայկ նահապետը սպանել Բելին։ Լեռան ստորոտում կան բնական հսկայական քարերի շարքեր, որոնք ժողովրդի կողմից կոչվում են Նեմրութի քարավան կամ Բելի քարավան։ Ժողովրդական ավանդությունն ասում է, որ դրանք իբր Բելի մարդիկ էին, որ իրենց առաջնորդի տապալումը տեսնելով քարացել են։ Ճանապարհորդության ընթացքում տեսնելու ենք նաև ձմեռային Անին, Կարսը, Վարագավանքը, Բերկրիի ջրվեժը և նավարկելու ենք Վանա լճում։
Օր 1։ Երևան – Բայազետ
Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։
Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:
Օր 2։ Բայազետ – Կտուց – Վան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Ճանապարհին կայցելենք Բերկրիի ջրվեժ: Կնավարկենք դեպի Կտուց կղզի: Այնուհետև կուղևորվենք Վարագ լեռան լանջին գտնվող Վարագավանք։ Երեկոյան կզբոսնենք Վանում։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3 ։ Վերելք Գրգուռ լեռ (2449 մ)
Իրականացնելու ենք վերելք պատմական Գրգուռ լեռ։ Ոչ ոք Հայաստանից դեռ չի բարձրացել Գրգուռ լեռան գագաթ։ Միգուցե մեզ է բախտ վիճակված լինել առաջին հայերը Գրգուռի գագաթին։
Հարաբերական բարձրությունը՝ 600 մետր
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Վերելքից հետո Վանա լճի արևմտյան ափով կուղևորվենք դեպի Արճեշ։ Ճանապարհն անցնում է Նեմրութի և Սիփանի լանջերով։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 4։ Արճեշ – Կարս – Երևան
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կարսում կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, Վարդանի կամուրջը:
Արշավն իրականացվելու է ամենագնաց մեքենաներով։
ԿարսԱրժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդի ծառայությունը
Տրանսպորտ
Վիզայի արժեք
Կոտուց կղզի տանող նավի և մուտքի վճար
Աղթամար կղզու մուտքավճար
3 գիշերակաց հյուրանոցում
3 նախաճաշ
Սնունդն արժեքի մեջ ներառված չէ:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), ձեռնափայտեր, զանգապաններ, մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց, գլխարկ, տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Առաջիկա արշավներ