Դժարսար լեռ
Գուգարաց լեռներ
Երկարությունը՝ 80 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Դժարսար (2244 մ)
Լեռնաշղթան ձգվում է Պապաքարի լեռնաշղթայից մինչև Բազումի՝ Բովաքար զանգված: Լեռնաշղթան միջին բարձրության է, առավելագույն բարձրության հասնում է կենտրոնական մասում՝ Դժարսար գագաթում՝ 2244 մ: Դեպի Դեբեդի հովիտ է իջնում Սևորդյաց լեռնաբազուկը, որն ունի խիստ թեք լանջեր: Դեպի հս-արլ. իջնում են Ոսկեպարի և Մթնասարի լեռնաբազուկները, որոնք միմյանցից առանձնացնում են Ոսկեպար, Մթնաձոր և Հաղարծին գետակները: Այս լեռնաշղթաններն ունեն գրեթե նույն բարձրությունները և ավելի երկար են քան Դեբեդի հովիտ իջնող լեռնաբազուկները:
Գուգարաց լեռնաշղթայի հարավային մասից սկսվում և մինչև Իջևան է ձգվում Հովքի կամ Իջևանի լեռները, որոնք մասնատված են մի շարք սողանքներով: Սողանքներն ավելի ակտիվ են դեպի Աղստևի հովիտ իջնող լանջերին: Արևելյան մասի անտառապատվածությունը բացատրվում է նրա դիրքով, այս լանջերը համարվում են արտաքին լանջեր, որոք իրենց վրա են կրում Կասպից ծովից Հայաստանի տարածք ներթափանցող խոնավ օդային զանգվածների ազդեցությունը: Լեռնաշղթայի հյուսիսում ձևավորվել է Պապաքարի լեռները, որոնք ամբողջովին պատված են տափաստանային բուսականությամբ:
Դժարսար
Դժարսարը գտնվում է Քարինջ գյուղից 6,5 կմ հս.-արլ: Այստեղից են սկսում Սևորդյաց լեռները: Լեռան ստորին լանջերն անտառապատ են, իսկ ավելի բարձրադիր մասերում տարածված է մարգագետնային առատ բուսականությունը:
5000 դրամանոցի սարը
5000 դրամանոց թղթադրամներին պատկերված է Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը» կտավը:
Կտավն արտացոլում է Լոռվա բնությունը: Քարինջ գյուղից այն կողմ Սևորդյաց լեռներն են: