Դայվինգ Սևանում
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու դայվինգ Սևանում փորձառությանը, որը հնարավորություն կտա բացահայտել Սևանա լճի խորքերը։ Հայաստանում ճամփորդելով հնարավորություն ունեք, ոչ միայն այցելել հնագույն եկեղեցիներ, այլև սուզվել Սևանա լճի ստորջրյա աշխարհ, որն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է։
Armenian Geographic-ը առաջարկում է բացահայտել Սևանա լիճը նորովի և ունենալ յուրահատուկ ճամփորդություն։
Մեր ճամփորդությունը կսկսենք Սևանավանք վանական համալիր այցելությամբ: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում և Հայաստանի ամենանշանակալի հոգևոր վայրերից է։ Այն գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևանա լիճը և շրջակա լեռները:
Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո կուղևորվենք դայվինգ իրականացնելու։ Նախքան սուզվելը, մասնակիցները կունենան նախապատրաստական հրահանգավորում և այնուհետև հրահանգիչը կպատասխանի ձեր բոլոր հարցերին։ Սուզվելու օրերն ընտրվում են հաշվի առնելով եղանակային պայմանները։ Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն անհրաժեշտ չէ:
Սևանա լիճն իդեալական վայր է սուզվելու համար։ Սևանի ստորջրյա աշխարհում աճում է մոտ 250 տեսակի բույս, ինչպես նաև ապրում են ձկների եզակի տեսակներ։
Մենք առաջարկում ենք փորձնական սուզում Սևանա լճում՝ Սկուբա դայվինգ։
Սուզումը տևում է 20 րոպե։ Մաքսիմալ խորությունն է՝ 12 մ։
Արժեքը ներառում է՝
- Ուղևորափոխադրում
- Գիդ հրահանգչի ծառայություն
- Անհրաժեշտ սարքավորումների ամբողջական հավաքածու
* Սուզվելուց հետո կունենանք 2-ից 3 ժամ ազատ ժամանակ, և դուք հնարավորություն կունենաք լողալ լճում և քայլել ափով։
Ձեր մասնակցությունը հաստատեք զանգահարելով 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։